Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները

ԱՄՆ-ն թույլատրել է ռուսական նավթի և նավթամթերքի մատակարարումները, եթե դրանք նավ են բարձրացվել մինչև մարտի 12-ը։ Համապատասխան գործարքներ իրականացնելու թույլտվություն տվող լիցենզիան հրապարակվել է հինգշաբթի՝ մարտի 12-ին, երկրի ֆինանսների նախարարության կայքում։ Թույլտվությունը գործում է 30 օր՝ մինչև ապրիլի 11-ը, հայտնում է Financial Times-ը։

Գերատեսչության ղեկավար Սքոթ Բեսենտի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը նման որոշում է կայացրել էներգակիրների համաշխարհային շուկաներում կայունությունն ապահովելու և ցածր գները պահպանելու համար՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով։

X սոցիալական ցանցի իր էջում նախարարը նշել է, որ այս նեղ մասնագիտացված, կարճաժամկետ միջոցը էական ֆինանսական օգուտ չի բերի Ռուսաստանի կառավարությանը, որն իր էներգետիկ եկամուտների հիմնական մասը ստանում է արդյունահանման վայրում գանձվող հարկերից։ Նավթի գների աճը Բեսենտը անվանել է կարճաժամկետ և ժամանակավոր խափանում, որը երկարաժամկետ հեռանկարում հսկայական օգուտ կբերի ԱՄՆ-ին։