Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները, ավանդույթները, կազմակերպում վարպետաց դասեր։ Տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները տեղում համտեսում են նաև տնական օղիներն ու գինիները։

«Ընկուզենու տակ» հյուրատունն Ակբա Ֆեդերացիայի և NABU Հայաստանի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է. տրամադրված դրամաշնորհի միջոցներով վերանորոգվել է հյուրատունը։ Բացի այդ, Լիլիթը մասնակցել է նաև Ակբա բանկի կողմից կազմակերպած սկսնակ ձեռներեցների բիզնես դասընթացներին, որոնք ևս օգնել են նրան հյուրատնային ոլորտում կատարել իր առաջին քայլերը։ 

«Դասընթացը շատ մոտիվացնող էր. սկզբնական շրջանում, լինելով սկսնակ և  անփորձ, բավականին մեծ և դրական ազդեցություն է ունեցել ինձ վրա: Հյուրասրահը վերանորոգել ենք Ակբա Ֆեդերացիայի ու NABU-ի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում։ Այստեղ հյուրերին հյուրընկալում ենք ձմռանը՝ ցուրտ եղանակին. միանգամից կարող ենք ընդունել 20-30 անձի։ Բիզնեսում միշտ կան դժվարություններ և կան փուլեր, երբ ոչինչ չի ստացվում, բայց պետք է չհուսահատվել և անընդհատ առաջ գնալ»,- նշել է «Ընկուզենու տակ» հյուրատան հիմնադիր Լիլիթ Խալաթյանը։

Լիլիթի նպատակները մեծ են. ցանկանում է ընդլայնել տարածքը ու ավելի շատ զբոսաշրջիկների  ընդունել իրենց հյուրընկալ անկյունում: 

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։