Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան
Հանրության տրամադրությունները ստուգելու համար սոցիոլոգիան այն գիտությունն է, որը տարբեր մեթոդներ կիրառելով, երբեմն նաև արդյունքները մանիպուլացնելով, կարող է արդյունքներ ներկայացնել։ Այս մասին լրատվամիջոցներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանը։
Նրա փոխանցմամբ՝ կա մեկ այլ ճանապարհ՝ նախընտրական փուլում նաև հայրենակիցների հետ հանդիպումները, շփումները։
«Մեր ներկայացրած հարցումները փաստում են նույն այն հանգամանքը, որը մենք տեսնում ենք մարզերում շրջելով, մեր հայրենակիցների հետ հանդիպելով, և այն է՝ բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Այդ վստահությունը մենք ստանում ենք մեր հայրենակիցների հետ շփվելով, իրենցից տեսնում ենք փոփոխությունների ցանկությունը և տեսնում ենք մեծ ցանկություն, որպեսզի հաջորդ վարչապետը լինի Սամվել Կարապետյանը»։
Լրագրողների հարցին, թե իշխանությունները տարածում են, փնտրում են այսպես ասած ՌԴ «ականջները» Սամվել Կարապետյանի տեսքով, պատասխանելով՝ Դանիելյանն ասաց ասաց, որ իշխանությունները ամենատարբեր ստերով ու կեղծիքներով փորձել են և հիմա էլ փորձում են Սամվել Կարապետյանին ասոցացնել այլ ուժերի հետ։
«Սակայն, մի բան ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը հենց ինքն է ուժեղ անհատ, և այլ ուժերի աջակցության անհրաժեշտություն չկա՝ բացի մեր ժողովրդից, մեր հայրենակիցներից։ Ինչ վերաբերվում է , որ իշխանություններն ունեն դրսից աջակցությմուն, կոնսենսուս հարցին,
ես չէի ասի, որ միանշանակ դրսից կոնսենսուս աջակցություն կա իշխանությունների նկատմամբ։ Ինչ-որ քաղաքական գործչի որևէ ամբիոնից ելույթ ունենալուց հետո ծափողջույնները դեռևս չեն նշանակում, որ նա ունի աջակցություն։ Երբեմն հնարավոր է նաև քաղաքավարությունից ելնելով ջերմ ընդունելություն, ջերմ խոսքեր, բայց ՀՀ-ում իշխանությունը պետք է ձևավորվի միայն հայ ժողովրդի աջակցությամբ, և կողմնակի միջամտությունները կամ արտաքին ուժերի կողմից արվող հայտարարությունները մանիպուլատիվ ձևով հանրությանը ներկայացնելը մեզ համար անընդունելի է», - եզրափալեց Դանիելյանը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...