Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Երևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը

2026 թվականի մարտի 27-28-ին Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, տեղի կունենա MindX միջազգային կրթական համաժողովը, որը կազմակերպում են «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Հայաստանի կրթական նախաձեռնություն»-ը։ Համաժողովը միավորում է կրթության, տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտների ներկայացուցիչներին՝ վերաիմաստավորելու կրթության դերը Հայաստանի ապագայի ձևավորման գործում։

Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցության նոր ձևաչափեր և քննարկել, թե ինչպես կարող է Հայաստանի կրթական էկոհամակարգը խթանել նորարարությունը, զարգացնել մրցունակ աշխատուժը և նպաստել տնտեսական աճին։ 

Համաժողովի հիմնական գաղափարն է՝ կրթությունը միայն մեկ համակարգի պատասխանատվությունը չէ, այլ ամբողջ հասարակության համատեղ առաքելությունը։ MindX-ը նպատակ ունի կրթությունը դարձնել այն տարածքը, որտեղ ձևավորվում են նոր առաջնորդներ, գաղափարներ և գործընկերություններ՝ պատրաստելու հաջորդ սերունդն արագ փոփոխվող աշխատաշուկային։ 

Հատուկ հյուրեր և խոսնակներ

MindX 2026-ի շրջանակում ելույթներով հանդես կգան միջազգային և տեղական հեղինակավոր խոսնակներ, այդ թվում՝

  • Ժաննա Անդրեասյան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
  • Ռենատա Լեմոս՝ Համաշխարհային բանկի կրթության գլոբալ պրակտիկայի ավագ տնտեսագետ
  • Անդրեաս Շլայխեր՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) կրթության և հմտությունների վարչության տնօրեն
  • Մարի Լու Փափազյան – ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համահիմնադիր

Համաժողովի ընթացքում նախատեսված են զեկույցներ, պանելային քննարկումներ, կրեատիվ ելույթներ և համագործակցային ձևաչափեր, որոնք կանդրադառնան կրթության ապագային, արհեստական բանականության և տվյալների դերին ուսուցման մեջ, ինչպես նաև կրթության, տեխնոլոգիաների և տնտեսության միջև կապերի խորացմանը։ 

Համաժողովի առաջին օրը կկենտրոնանա կրթության արժեքային և մարդակենտրոն հիմքերի վրա, իսկ երկրորդ օրը՝ համակարգային փոփոխությունների և համագործակցության հնարավորությունների վրա։

MindX-ը նպատակ ունի դառնալ այն հարթակը, որտեղ կրթությունը, նորարարությունը և համագործակցությունը միավորվում են՝ նպաստելով Հայաստանի ստեղծարար և տեխնոլոգիական ապագայի ձևավորմանը։

Մասնակցությունը համաժողովին բաց է, սակայն անհրաժեշտ է նախնական գրանցում https://www.mindxforum.am/ կայքում։