Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

ԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին

Հնդկաստանի՝ ԱՄՆ արևային էներգիայի շուկայում իր դիրքերը ամրապնդելու ծրագրերը խոչընդոտի են բախվել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը բարձր փոխհատուցման տուրքեր է սահմանել որոշ ասիական կենտրոններից մատակարարվող արևային մարտկոցների և վահանակների վրա, հայտնել են վերլուծաբաններն ու արդյունաբերության ներկայացուցիչները, գրում է profinance.ru–ն։

ԱՄՆ առևտրի նախարարությունը փետրվարի 24-ին պարզել է, որ Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Լաոսում գործող արտադրողները օգտվել են կառավարության լայնածավալ աջակցությունից, որը խեղաթյուրել է մրցակցությունը աշխարհի ամենագրավիչ մաքուր էներգիայի շուկաներում։

ԱՄՆ արդյունահանելիս հնդիկ արտահանողները բախվել են մինչև 126% սակագների, քանի որ Նյու Դելին ձգտում է ներդրումներ ներգրավել արևային էներգիայի ընկերություններից և դիրքավորվել որպես Չինաստանին այլընտրանք։ Առաջատար հնդկական արևային վահանակների արտադրող Waaree Energies-ի բաժնետոմսերը նվազել են 10%-ով, իսկ Premier Energies-ը և Vikram Solar-ը համապատասխանաբար նվազել են 5%-ով և 4%-ով։

«ԱՄՆ նախնական փոխհատուցման տուրքերը զգալի հարված են հնդիկ արևային վահանակների արտադրողներին, որոնք մեծապես կախված էին ԱՄՆ շուկա արտահանումից», — ասել է EUPD հետազոտական ​​կենտրոնի ավագ խորհրդատու Ռաջան Կալսոտրան։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ կենսունակ արտահանման շուկաների բացակայությունը կարող է ստիպել արևային մոդուլների հնդիկ  արտադրողներին վաճառել իրենց պաշարները ներքին շուկայում, ինչը կհանգեցնի գերմատակարարման։

EUPD-ի տվյալներով Հնդկաստանը մինչև 2026 թվականի հունվարը ընդլայնել է իր արևային մոդուլների արտադրության հզորությունը հասցնելով ավելի քան 160 գիգավատի (ԳՎտ), նաև նախատեսվում է հետագա ընդլայնում։ Բայց մոտ ապագայում ներքին պահանջարկը, կանխատեսումների համաձայն, կմնա տարեկան 40-45 ԳՎտ մակարդակի վրա։ «Քանի որ ԱՄՆ-ը կազմում է արտահանման ճնշող մեծամասնությունը, արտադրողները այժմ բախվում են կրկնակի դիլեմայի, այն է ավելցուկային հզորություն և շուկա մուտք գործելու սահմանափակ հնարավորություն», — ասել է Կալսոտրան։

Այս որոշումը միայն առաջին քայլն է  արևային վահանակների ԱՄՆ արտադրողների խմբի կողմից անցյալ տարի նախաձեռնված ավելի լայն առևտրային արշավի։ Առանձին որոշումը, որը սպասվում է հաջորդ ամիս, կորոշի, թե արդյո՞ք այս երեք երկրների արտահանողները իջեցրել են գները իրենց արտադրության արժեքից ցածր, դա էլ եզրակացություն է, որը կարող է հանգեցնել հակադեմպինգային պատժամիջոցների մեկ այլ փուլի։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]