Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է

Երևանում ապրիլի 8-ին արդեն չորրորդ տարին անընդմեջ կկայանա թվային տնտեսության ու ֆինանսական տեխնոլոգիաների թիվ մեկ միջոցառումը՝ Doing Digital Forum-ը (DDF)։ Այն կհամախմբի ոլորտի տեղական ու միջազգային առաջատար փորձագետներին, բիզնեսի ներկայացուցիչներին և պետական հատվածի պատասխանատուներին՝ «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո։

DDF26-ի հատուկ հյուրը Լեյմինգ Չենն է՝ Ant International-ի ավագ փոխնախագահն ու Կայուն զարգացման հարցերով գլխավոր տնօրենը։ Հիմնական խոսնակներն են Amazon Web Services (AWS) Եվրոպայի արհեստական բանականության ղեկավար Մատիաս Ունդուրագան,  Just Better ընկերության գործադիր տնօրեն Դիրք Օլմայերը, Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի և հարավարևելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ Օլեկսանդր Յաբլունիվսկին և այլոք։

«Այսօր թվային տնտեսությունը ձևավորվում է ոչ թե առանձին տեխնոլոգիական լուծումների, այլ փոխկապակցված էկոհամակարգերի և պլատֆորմների միջոցով։ Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում ձևավորվում են նոր տնտեսական կապեր և համագործակցության ուղիներ։ Այս տարվա օրակարգում մենք նպատակ ունենք ներկայացնել այն հնարավորությունները, որոնք առաջանում են տարբեր տնտեսական հարթակների միջև կապերի ձևավորման արդյունքում։ Doing Digital Forum-ը Հայաստանը կապում է համաշխարհային տեխնոլոգիական օրակարգին և դիրքավորում որպես համագործակցության կարևոր կամուրջ տարածաշրջանի և աշխարհի տարբեր տնտեսությունների միջև»,- նշում է DDF-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։

Ֆորումի քննարկումների առանցքում չորս ռազմավարական ուղղություններ են՝ ԱԲ ագենտների և մարդկային ներուժի ներդաշնակ համագործակցությունը, ֆինանսական կապիտալի և տեխնոլոգիական հարթակների արդյունավետ փոխկապակցումը, նորարարությունների թռիչքաձև աճն ու կարգավորող դաշտի զարգացումը, գլոբալ շուկաների միջև կապերի ամրապնդումն ու տարածաշրջանային տնտեսությունների ինտեգրումը համաշխարհային համակարգին։

Այս տարի ևս ֆորումը կունենա խոսնակների լայն ներկայացվածություն․ նրանց թվում են Վրաստանի Ազգային բանկի ֆինանսական և վերահսկողական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Վառլամ Էբանոիձեն, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, imID-ի գործադիր տնօրեն Կարեն Մկոյանը, Հայաստանի Տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA)՝ Փոխգործելիության և տվյալների կառավարման ղեկավար Լաուրա Այդինյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Թվային փոխակերպման փոխնախագահ Սադիկ Ազիմովը և այլոք։

Doing Digital Forum-ը յուրաքանչյուր տարի իր օրակարգում ընդգրկում է տվյալ ժամանակահատվածի ամենակարևոր տեխնոլոգիական զարգացումները, նորարարություններն ու տնտեսական միտումները՝ ներկայացնելով դրանք իր լսարանին և ձևավորելով ապագային միտված քննարկումների միջավայր։ 2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։

Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն է, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։