Պակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալ
Պակիստանի տեղեկատվության նախարարությունը հերքել է Աֆղանստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե հարվածներ են հասցվել թմրամոլների վերականգնողական կենտրոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Պակիստանի հարվածները եղել են ճշգրիտ և մանրակրկիտ պլանավորված՝ ցանկացած կողմնակի վնաս բացառելու համար: Փաստերի այս խեղաթյուրումը, որը ներկայացվում է որպես հարված վերականգնողական կենտրոնին, նպատակ ունի բորբոքել կրքերը և թաքցնել անդրսահմանային ահաբեկչությանն ուղղված անօրինական աջակցությունը»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
Պակիստանի իշխանությունները նշել են, որ թիրախային հարվածները հասցվել են Քաբուլում և Նանգարհարում գտնվող ռազմական օբյեկտներին և ահաբեկիչների աջակցության ենթակառուցվածքներին, այդ թվում՝ աֆղանական թալիբների և «Ֆիտնա ալ-Խավարիջի» տեխնիկական սարքավորումների ու զինամթերքի պահեստներին, որոնք օգտագործվում էին Պակիստանի խաղաղ բնակչության դեմ:
«Ահաբեկչական գլխավոր գործակալների կողմից օգտագործվող պահեստավորված զինամթերքի պայթյունը նույնպես լիովին հերքում է այս կեղծ պնդումը»,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղար Զաբիուլլա Մուջահիդը հայտարարել էր, որ Պակիստանը հարված է հասցրել մայրաքաղաքային վերականգնողական կենտրոնին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նա խոստացել էր, որ այդ գործողությունն անպատասխան չի մնա:
Աֆղանստանի գերագույն առաջնորդի տեղակալ Համդուլլա Ֆիթրաթի տվյալներով՝ Աֆղանստանի վրա Պակիստանի հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 400-ի, ևս 250-ը վիրավոր են:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...