Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին

Իրանում առնվազն ութ դեղագործական ձեռնարկություն վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իրանի Սննդամթերքի և դեղամիջոցների շրջանառության վերահսկման կազմակերպության ղեկավար Մեհդի Փիրսալեհին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահի դրությամբ մասնակի վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է ութ դեղագործական գործարան։ Վնաս է հասցվել դեղագործական արտադրանքի մի քանի դիստրիբյուտորական ընկերությունների»,- նրա խոսքերն է մեջբերում իրանական Tasnim գործակալությունը։ Նա հավելել է, որ երկրի մի շարք քաղաքներում հրետակոծության տակ են ընկել դեղատները, և առնվազն մեկ դեղագործ զոհվել է։

Միևնույն ժամանակ, Փիրսալեհին ընդգծել է, որ դեղագործական արտադրանքի և բժշկական սարքավորումների արտադրությունը, ինչպես նաև դրանց մատակարարումը տեղական շուկա չեն խաթարվել և իրականացվում են անհրաժեշտ ծավալով։

Մարտի 10-ին Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին հավաստիացրել էր, որ նախարարների կաբինետը արդյունավետ միջոցներ է ձեռնարկել իրանցիներին առաջին անհրաժեշտության ապրանքներով անխափան ապահովելու համար՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին, և Իսլամական Հանրապետությունում սննդամթերքի ու դեղորայքի դեֆիցիտ չկա։