Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg

Իրանը շարունակել է պահպանել նավթի արտահանման համեմատաբար բարձր տեմպերը՝ չնայած Մերձավոր Արևելքում լարվածության աճին և Օրմուզի նեղուցով մատակարարումների սահմանափակմանը։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին, մարտ ամսին Իրանի նավթի արտահանումը գրեթե համընկնում է նախորդ ամսվա ցուցանիշների հետ։

Ըստ տվյալների՝ Իրանը օրական արտահանում է միջինը մոտ 1,2 միլիոն բարել նավթ՝ նախորդ 1,5 միլիոնի դիմաց։ Միաժամանակ, տարածաշրջանի այլ երկրների արտահանումները կտրուկ նվազել են՝ օրական մոտ 14 միլիոն բարելից հասնելով ընդամենը 400 հազար բարելի։ Արդյունքում, համաշխարհային շուկա մատակարարված նավթի զգալի մասը բաժին է ընկել հենց Իրանին։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Թեհրանի կոշտ քաղաքականությունը թույլ է տվել պահպանել իր վաճառքները՝ միաժամանակ սահմանափակելով մրցակիցների արտահանումը, ինչը նպաստել է էներգակիրների գների կտրուկ աճին։ Արդեն նկատվում է բենզինի թանկացում ԱՄՆ-ում, ինչպես նաև վառելիքի թանկացում և դեֆիցիտ այլ երկրներում։ Փորձագետները նշում են, որ այս զարգացումները կարող են գլոբալ ազդեցություն ունենալ՝ համեմատելի նույնիսկ համավարակի հետևանքների հետ։