Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը
Ազգային ժողովի ընտրություններից առաջ ՄըքՔեյնի ինստիտուտը գնահատական է հրապարակել, որը կազմվել է ինստիտուտի՝ փետրվարին Հայաստան կատարած առաքելության արդյունքում։ Առաքելության գլխավոր եզրակացություններից մեկն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին ընտրություններից առաջ կարևոր քաղաքական դերակատար է։ Եկեղեցին, որն իր երկարատև պատմական և մշակութային հանգամանքների շնորհիվ վայելում է հայ ժողովրդի լայն աջակցությունը, ղեկավարում է Կաթողիկոս Գարեգին 2-ը, որն ակտիվ արշավ է վարում ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, նշված է զեկույցում։
Մյուս եզրակացությունն այն է, որ Հայաստանի պետական մարմինները չունեն բավարար ռեսուրսներ, որպեսզի նախընտրական շրջանում արդյունավետ կերպով դիմակայեն Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային սպառնալիքներին և քաղաքական դերակատարների կոռուպցիային։ Առաքելության այցը Հայաստան ֆինանսավորվել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից, որը հայտնի է ՀՀ գործող իշխանություններին իր լոյալությամբ։ Ոչ անհայտ Դանիել Իոաննիսյանի կողմից հրավիրված փորձագետներն էլ ոչ հուսադրող փաստեր են արձանագրում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար։ Փաստացի, ամերիկյան փորձագետներն էլ նշում են եկեղեցու դերի աճը, որ այն արդեն լուրջ քաղաքական սպառնալիք է դարձել Փաշինյանի իշխանության համար։
Ըստ էության, Փաշինյանն արդեն իսկ լուրջ պարտություն է կրել Հայ առաքելական եկեղեցուց, իսկ դա ուղիղ ճանապարհ է դեպի իշխանազրկում։ Ամեն դեպքում, այս զեկույցն օգտագործվելու է արևմտյան կառույցների կողմից՝ Փաշինյանին ավելի մեծ աջակցություն հատկացնելու համար։ Այսօր Երևան է ժամանում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, որն էլ իր հետ «հիբրիդային արագ արձագանքման խումբ» է բերելու, նաև քննարկելու է ԵՄ-ի կողմից ավելի շատ միջոցներ հատկացնելու հարցը։
Մանե Կիրակոսյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...