2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ
Ember միջազգային վերլուծական կենտրոնի վերջին զեկույցի համաձայն՝ 2025 թվականին վերականգնվող էներգետիկայի ոլորտում գրանցվել են պատմական առավելագույն ցուցանիշներ։ Մեկ տարվա ընթացքում շահագործման է հանձնվել 814 միլիոն կիլովատ (ԿՎտ) նոր հզորություն, ինչը 17%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը (696 մլն ԿՎտ)։ Այսպիսով, քամու և արևային գեներացիայի համաշխարհային ընդհանուր հզորությունը հասել է 4,1 միլիարդ ԿՎտ-ի։ Հաշվետու ժամանակաշրջանում աճի հիմնական շարժիչ ուժը եղել է արևային էներգետիկան։ 2025-ին ներդրվել է 647 միլիոն ԿՎտ նոր արևային հզորություն՝ նախորդ տարվա 582 միլիոնի փոխարեն (11% աճ)։
Գլոբալ մակարդակով քամու էներգիայի յուրաքանչյուր 1 միլիոն ԿՎտ-ի դիմաց շահագործման է հանձնվել շուրջ 4 միլիոն ԿՎտ արևային հզորություն։ Չնայած արևային սեկտորի բացարձակ առավելությանը, հողմային էներգետիկան ցուցադրել է զգալի տեմպեր։ Նոր տեղակայանքների հզորությունն աճել է 47%-ով՝ 2024-ի 113 միլիոն ԿՎտ-ից հասնելով 167 միլիոնի։ Տարեվերջի դրությամբ հողմային էներգիայի համաշխարհային պաշարը կազմել է մոտ 1,3 միլիարդ ԿՎտ։
Միայն 2025 թվականին գործարկված նոր կայանները տարեկան արտադրելու են մոտ 1 կվադրիլիոն 46 տրիլիոն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Ember-ի մասնագետները նշում են, որ սա էլեկտրաէներգիայի ամենաարագ աճող երկու աղբյուրների պատմության մեջ ամենախոշոր ընդլայնումն է, ինչը վկայում է էներգետիկ անցման արագացման մասին։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...