Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է․ Դավիդ Ռայա
Լոնդոնի «Արսենալի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Ռայան հայտնել է, թե ներկայումս ում է համարում իր դիրքի լավագույն խաղացողն աշխարհում: 30-ամյա իսպանացու ընտրությունը կանգ է առել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի վրա։
«Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է։ Նա միշտ ցուցադրում է իր լավագույն որակները «Ռեալում», ինչպես, օրինակ, օրերս «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած խաղում։ Նա շատ հուսալի է»,- բրիտանական Sky Sports-ին տված հարցազրույցում նշել է Ռայան։
Հատկանշական է, որ երկու դարպասապահների թիմերն էլ հաջողությամբ հաղթահարել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը և պատրաստվում են քառորդ եզրափակչի հանդիպումներին․
«Ռեալ Մադրիդը» կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ։ Սակայն, ցավոք, Տիբո Կուրտուան վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել այս կարևորագույն դիմակայությունը։
«Արսենալը», Դավիդ Ռայայի գլխավորությամբ, մրցաշարի նույն փուլում ուժերը կչափի Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...