ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասին
Գիշերային հարվածների ընթացքում Իսրայելը Թեհրանում խոցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բալիստիկ հրթիռների արտադրամասերը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։
«Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով ՑԱԽԱԼ-ի ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա, լայնամասշտաբ հարված են հասցրել Թեհրանին։ Հարվածի թիրախ են դարձել իրանական վարչակարգի անվտանգության մարմիններին պատկանող այն օբյեկտները, որոնք օգտագործվում են բալիստիկ հրթիռների մշակման համար կրիտիկական նշանակություն ունեցող բաղադրիչների արտադրության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խոցվել են բալիստիկ հրթիռների բաղադրիչների արտադրության և մշակման համար օգտագործվող ԻՀՊԿ կենտրոնական համալիրը, հրթիռների արտադրության բաղադրիչների պահեստը և արդյունաբերական գոտին, ինչպես նաև Իրանի պաշտպանության նախարարության համալիրը, որը պատասխանատու է հրթիռային վառելիքի արտադրության համար:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...