Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար։ Առաջարկի շրջանակում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ վարկ՝ հաստատելով միայն եկամտի առկայության փաստն՝ առանց վճարունակության վերլուծության։

Վարկային առաջարկի հիմնական առավելությունն այն է, որ Բանկը հաշվի է առնում բացառապես հաճախորդի եկամտի առկայության փաստը՝ առանց վճարունակության հաշվարկի, եթե վարկի գումարը կազմում է մինչև 10 մլն ՀՀ դրամը ներառյալ՝ նվազագույնը 10% կանխավճարի դեպքում, և 10 մլն-ից մինչև 20 մլն ՀՀ դրամը ներառյալ՝ նվազագույնը 25% կանխավճարի դեպքում։

«Նոր ավտոմեքենաների շուկան ակտիվորեն աճում է, և մենք ձգտում ենք աջակցել այս միտմանը։ Գործընկեր ավտոդիլերների հետ միասին մենք պարզեցրել ենք գնման գործընթացը՝ դարձնելով այն առավելագույնս հարմարավետ։ Նոր առաջարկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ստանալ վարկ շահավետ պայմաններով՝ հաստատելով միայն եկամտի առկայությունը», նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի -  Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Վարկը տրամադրվում է տարեկան 13%-ից մինչև 14% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 17%-18․8%)՝ 1-ից մինչև 7 տարի ժամկետով։ Առաջարկից կարող են օգտվել ֆիզիկական անձինք, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ և ունեն մշտական գրանցում կամ փաստացի բնակության վայր Հայաստանի տարածքում։

Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում  է ՀՀ ԿԲ կողմից: