Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվոր

Շաբաթ օրը երկու ԱԹՍ-ներ հարված են հասցրել Իրաքի հարավում գտնվող և բրիտանական «British Petroleum» (BP) ընկերության կողմից շահագործվող «Հյուսիսային Ռումայլա» նավթավայրին։ Հարվածի հետևանքով երեք իրաքցի բանվոր է վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով անվտանգության ծառայության և էներգետիկ ոլորտի իր աղբյուրներին:

Հարձակումը տեղի է ունեցել այն բանից քիչ անց, երբ մեկ այլ անօդաչու թռչող սարք հարվածել է նավահանգստային Բասրա քաղաքից դեպի արևմուտք գտնվող պահեստային տարածքներին։ Այդ տարածքները պատկանում են օտարերկրյա նավթային ընկերություններին։

Նավթավայրում աշխատող երկու իրաքցի ինժեներների փոխանցմամբ՝ ԱԹՍ-ների հարվածները չեն ազդել Իրաքի հսկայական «Ռումայլա» հանքավայրի այդ հատվածի գործառնությունների վրա, քանի որ թիրախում եղել է սարքավորումների պահեստը: