Իսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել զիջումների չգնալ Իրանի հարցում և առավելապաշտական բանակցային դիրքորոշում է որդեգրել։ Այն ենթադրում է Հորմուզի նեղուցով նավագնացության անհապաղ վերականգնում և Թեհրանի կողմից բարձր հարստացված ուրանից ամբողջական հրաժարում։ Այս մասին, հղում անելով իսրայելական աղբյուրներին, հայտնել է ամերիկյան «Axios» պորտալը։
Ըստ պորտալի տվյալների՝ Նեթանյահուն կիրակի օրը զանգահարել է Թրամփին՝ շնորհավորելու Իրանի տարածքում խոցված F-15E կործանիչի երկու ամերիկացի օդաչուների փրկության հաջող գործողության կապակցությամբ։ Վարչապետը մտահոգություն է հայտնել միջնորդների միջոցով Վաշինգտոնի և Թեհրանի բանակցային շփումների կապակցությամբ և մատնանշել Հորմուզի նեղուցի ու Իրանի միջուկային ծրագրի հարցերում զիջումների անթույլատրելիությունը։
Ինչպես նշել է «Axios»-ը, Վաշինգտոնին Հորմուզի նեղուցի հարցում զիջումների չգնալու կոչ են արել նաև Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի առաջնորդները։ Նրանք կարծում են, որ առանց ամերիկյան պայմաններով համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման անհնար է ժամանակավոր հրադադարի հասնելը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...