Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը

Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտնել է, թե Ազգային ժողովում նրանք փորձում են անցկացնել մի օրենք, որը կվերացնի Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը։ ՔՊ-ն Ընտրական օրենսգրքի փոփոխություններ է նախաձեռնել, որով արգելում են կուսակցությունների, դաշինքների կողմից անձնանունների օգտագործումը։

Փաստացի՝ սա «Քաղպայմանագրի» պատասխանն է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, որի գլխավորած ուժը հայտարարել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին։ Ի դեպ, նույն այդ ՔՊ-ն երկու տարի առաջ էր ԸՕ-ից հեռացրել համապատասխան դրույթը, որով արգելվում էր, որ կուսակցությունների դաշինքները պարունակեն անձնանուններ։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանն էր օրերս հիշեցրել, որ նախքան 2025 թվականը ընտրական օրենսգիրքն արգելում էր նման հնարավորությունը, սակայն 2024 թվականի դեկտեմբերին ԿԸՀ-ի առաջարկությամբ, առանց քաղհասարակության հետ խորհրդակցելու, այդ արգելքը հանվել է։

«Ինձ ահագին զարմացնում է իշխանություններից որոշների ինքնավստահությունը, որոնք կարծում են, թե կարող են գաղտագողի փոխել ընտրական օրենսգիրքը, բայց հետո այդ փոփոխության պատճառով գլուխները պատով են տալիս»,- նշել էր Իոաննիսյանը։ Թե որն է պատճառը, որ կարճ ժամանակ առաջ հանել էին այդ դրույթը, այժմ էլ փորձում են վերականգնել, ՔՊ-ից չեն ասում, բայց հստակ է, որ նոր փոփոխությունն արվում է բացառապես ընդդեմ Սամվել Կարապետյանի։ Ու այս փաստն ամբողջությամբ բացահայտում է իշխող ուժի սարսափը ընդդիմադիր թիվ մեկ դաշինքից։

Աննա Մարգարյան