Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Սպորտ

Կոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի արտագնա խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1):

«Այս մարզադաշտը կերպարանափոխվում է վերջին 15 րոպեների ընթացքում, և դու պետք է պատրաստ լինես պայքարի: Մենք կարող ենք նմանատիպ մթնոլորտ ստեղծել նաև «Ալյանս Արենայում»: Անհամբերությամբ սպասում ենք դրան:

Մենք ունեինք այլ պահեր ևս, որոնք պետք է իրացնեինք: Հուսով եմ՝ տանը նույնպես գոլեր կխփենք: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու չենք կարող դուրս գալ հաջորդ փուլ, սակայն «Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունի:

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա կարևոր է պահպանել տեմպը: «Ռեալը» մեզ համար լուրջ խնդիրներ կստեղծի. այս թիմն ընդունակ է յուրահատուկ բաների, բայց մենք ևս: Մենք վաստակել ենք նման խաղերում ինքնավստահ լինելու իրավունքը։ Բայց սա ֆուտբոլ է, այստեղ երբեք ոչինչ հաստատ չգիտես»,- Կոմպանիի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» և «Ռեալի» միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին՝ Մյունխենում: