Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Հրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Բանակցությունների արդյունքում նա կոչ է արել հրադադարի ռեժիմը տարածել նաև Լիբանանի վրա։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը գրել է X սոցիալական ցանցում։

«Ես հույս եմ հայտնել, որ հրադադարի ռեժիմը լիովին կպահպանվի հակամարտության բոլոր կողմերի կողմից առճակատման բոլոր թատերաբեմերում, այդ թվում՝ Լիբանանում։ Սա անհրաժեշտ պայման է, որպեսզի տվյալ հրադադարը լինի հուսալի և տևական»,- գրել է Մակրոնը։

Ինչպես հավելել է Ֆրանսիայի նախագահը, ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը դարձել է հնարավոր լուծումներից լավագույնը։ Նրա խոսքով՝ այն պետք է ճանապարհ հարթի բանակցությունների համար, որոնք թույլ կտան ապահովել անվտանգությունը ողջ Մերձավոր Արևելքում։

Էմանուել Մակրոնը հստակեցրել է, որ տարածաշրջանում հակամարտության կարգավորումը քննարկել է նաև Լիբանանի, Կատարի, ԱՄԷ-ի և Իրաքի իշխանությունների հետ։