Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

Փիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի 19-ամյա դուստրը՝ Շայլոն, նկարահանվել է հարավկորեացի երգիչ Դայոնգի «What's a Girl to Do» երգի տեսահոլովակում:

Տեսանյութում Շայլոն, մյուս անդամների հետ միասին, պարում է Դայոնգի հետ, մի քանի անգամ փոխելով կերպարն ու կրկնօրինակել մոր կերպարը՝ «Լարա Քրոֆտ. դամբարանների կողոպտիչը» ֆիլմից։

Շայլոն Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ավագ կենսաբանական դուստրն է։ Նա պրոֆեսիոնալ պարուհի է: Սակայն նոր տեսահոլովակը նրա էկրանային դեբյուտը չէ։ 2008 թվականին, երկու տարեկան հասակում, նա իր կինոդեբյուտը կատարեց՝ մարմնավորելով «Բենջամին Բաթոնի տարօրինակ պատմությունը» ֆիլմի գլխավոր հերոսուհու դստերը, որին մարմնավորում էր նրա հայրը։ Նա նաև հնչյունավորել է «Կունգ Ֆու Պանդա 3» ֆիլմը։

Դերասաններն ունեն նաև 17-ամյա երկվորյակներ՝ Նոքսը և Վիվիենը, և երեք որդեգրված երեխա։ Ջոլին և Փիթը պաշտոնապես ամուսնալուծվել են 2024 թվականի վերջին՝ երկու տարվա ամուսնությունից և հետագա ութ տարվա դատական ​​​​վեճերից հետո։ Ծնողների միջև կոնֆլիկտի ֆոնին նրանց երեխաներից մի քանիսը, այդ թվում Շայլոն, հրաժարվել են հոր ազգանունից։