ՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին
ՈւԵՖԱ-ն որակազրկել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա» – «Աթլետիկո» առաջին հանդիպման գլխավոր մրցավար ռումինացի Իշտվան Կովաչին: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։ Ռումինացի մրցավարը որակազրկվել է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը խաղի ընթացքում թույլ տված մի շարք կոպիտ սխալների պատճառով։ Միեւնույն ժամանակ նշվում է, որ Կովաչը կընդգրկվի ԱԱ-2026-ի մրցավարական կազմ. նրա անունը ներառված է ՖԻՖԱ-ի ցուցակում։
Ավելի վաղ, «Բարսելոնան» ՈւԵՖԱ-ին պաշտոնական բողոք էր ներկայացրել մրցավարության եւ VAR համակարգի աշխատանքի վերաբերյալ։ Իսպանիայի չեմպիոնի գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն էլ քննադատել էր հանդիպման մրցավարներին: Հիշեցնենք, որ կատալոնական թիմը տանը պարտվել էր 0:2 հաշվով։
«Աթլետիկոյի» պաշտպան Մարկ Պուբիլը սեփական տուգանային հրապարակում ձեռքով կասեցրել էր գնդակը, երբ այն խաղի մեջ էր մտցրել մադրիդյան թիմի դարպասապահ Խուան Մուսոն, սակայն չէր զգուշացվել դեղին քարտով, որը նրա համար կլիներ երկրորդը եւ կհեռացվեր։
44-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Պաու Կուբարսին։
«Աթլետիկո» - «Բարսելոնա» պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա ապրիլի 14-ին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...