Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Դատարանը փաստեց փաշինյանական կեղծիքը

Առաջին ատյանի դատարանը բավարարել է Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտպանի բողոքը՝ որպես խափանման միջոց բացակայելու արգելքի դեմ։ Փաստաբան Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ դատարանի որոշման հիման վրա Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման։ Գարեգին Երկրորդը մեղադրյալ էր դարձել շուրջ երկու ամիս առաջ՝ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսին վերաբերող դատական ակտը չկատարելու գործով։ Ընտրվել էր խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը, ինչի հետևանքով կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը։

Արդյունքում Հայաստանը հերթական անգամ հայտնվեց անհեթեթ վիճակում, իսկ կաթողիկոսի դեմ քրեական վարույթը միայն իմիջային կորուստ բերեց Հայաստանին։ Որքան էլ Փաշինյանի իշխանությունը Գարեգին Երկրորդին «սպառնալիք» է համարում Հայաստանի անվտանգության համար և նրա հեռացման հարցը ներառել է նախընտրական ծրագրում, փաստն այն է, որ ՀՀ անվտանգության համար միակ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է՝ իր թիմի հետ։ Հայ առաքելական եկեղեցու և նրա առաջնորդների դեմ գործող իշխանությունների ու նրանց խամաճիկ դատաիրավական համակարգի հետապնդումները որևէ ապագա չունեն, բայց լուրջ հետևանքներ կարող են ունենալ միջազգային ասպարեզում։

Առանց այն էլ գործող իշխանություններն ամեն ինչ անում են ՀՀ հեղինակությունն ու վարկը ողջ աշխարհի առջև հողին հավասարեցնելու համար։ Եկեղեցին, իհարկե, իր զուսպ և արժանապատիվ կեցվածքով հողին է հավասարեցնում Փաշինյանի բոլոր անհեթեթ ջանքերը, բայց միայն այդ կեցվածքը բավարար չէ։ Հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ եկեղեցին պարտավոր է հստակ դիրքորոշում ունենալ՝ առաջնորդել իր հոտին՝ Հայաստանը փաշինյանական խառնամբոխի ձեռքից ազատագրելու համար։

Մոնիկա Կիրակոսյան