ԵՄ-ից փորձագետներ են ժամանել՝ «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարի համար
Մինչ Եվրամիությունը որոշում է, թե ովքեր պետք է ժամանեն Հայաստան արագ արձագանքման հիբրիդային խմբի կազմում՝ Հայաստանի պետական մարմիններին և պետական լրատվամիջոցներին աջակցություն ցուցաբերելու համար, Բալթյան երկրներից և Մոլդովայից արդեն մասնագետներ են ժամանել Հայաստան, որոնք պրակտիկ աշխատանքներ են տանում հակառուսական ուղղվածությամբ։
Մեր տեղեկություններով, մասնավորապես, առաջիկա օրերին Հայաստան են այցելելու մի շարք բալթյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ և փորձագետներ, որոնք հատուկ դասընթացներ են անելու տարբեր մարզային հյուրանոցներում հասարակական սեկտորի և քաղհասարակության ներկայացուցիչների համար ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների նկատմամբ հասարակության դիմակայության ամրապնդման անվան տակ։
Օրինակ, ոչ անհայտ Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորումը», բալթյան երկրների փորձն է փոխանցելու հասարակական կազմակերպություններին։ Դրա համար Հայաստան է ժամանելու լիտվական «Դելֆի» մեդիա հոլդինգի փորձագետը, որը ներկայացնելու է կեղծ հաշիվների և տեղեկատվական մանիպուլյացիայի բացահայտման իրենց փորձը։ «Դելֆի»-ի փորձագետը միակը չէ, գրեթե 2 տասնյակ անձինք են ժամանելու Հայաստան, որոնք հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի անվան տակ հակառուսական քարոզչություն են իրականացնելու՝ տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներգրավելով իրենց դասընթացներում։
Ըստ էության, Եվրամիության հատկացրած 12 միլիոն դոլարը, ողջ գումարը չէ, որ հատկացվելու է Հայաստանում հակառուսական քաղաքականության խորացման ուղղությամբ, Եվրամիության առանձին երկրներ էլ իրենց կողմից են աջակցություն այտնում Հայաստանին։ Մասնավորապես նախօրեին այդպիսի հարցեր առանձին քննարկվել են նաև Էստոնիայի արտգործնախարարի՝ Հայաստան այցի ընթացքում։
Տաթևիկ Բադալյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից