Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Թուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումը

Թուրքիայի օրենսդիրները մշակել են օրինագիծ, որով նախատեսվում է մինչև 2040 թվականը լիովին արգելել ծխախոտի, ցանկացած ծխախոտային արտադրանքի և ծխելու համար նախատեսված պարագաների վաճառքը։ Ինչպես հայտնում է «Hürriyet» թերթը, նախագիծը պատրաստել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, և այն համահունչ է հանրապետության եվրաինտեգրման նպատակներին։

Օրինագծի հաստատման դեպքում նոր սահմանափակումներն ուղղակիորեն կազդեն Թուրքիայում ծխախոտ սպառող շուրջ 19 միլիոն մարդու վրա։ Արգելքն ուժի մեջ կմտնի 2040 թվականի հունվարի 1-ից և դրանից հետո ծխախոտային արտադրանքի արտադրողները, ներմուծողներն ու վաճառողները կտուգանվեն 1-ից մինչև 5 միլիոն թուրքական լիրայի չափով (20-110 հազար դոլար)։ Զգալի տուգանքներ կկիրառվեն նաև այն անձանց նկատմամբ, ովքեր ձեռք կբերեն կամ կունենան ծխախոտային արտադրանք կամ ծխելու համար նախատեսված սարքեր։

Պատրաստված նախագծում թարմացվում է նաև ծխախոտային արտադրանքի սահմանումը։ Այս ցանկում կներառվեն ոչ միայն ավանդական սիգարետները, այլև էլեկտրոնային սիգարետները, ծխախոտի տաքացման սարքերը, օրգանական կամ սինթետիկ նիկոտին պարունակող բոլոր համակարգերը, ինչպես նաև սիգարետը նմանակող արտադրանքը (նույնիսկ եթե այն նիկոտին չի պարունակում)։

Համապատասխան օրենքի ընդունման դեպքում 2040 թվականի լիակատար արգելքին ուղղված կարգավորումներն ու նախապատրաստական աշխատանքները կիրականացվեն փուլ առ փուլ։ Կընդլայնվի հանրային վայրերում ծխելու արգելքի շրջանակը, իսկ ծխախոտի վաճառքը հնարավոր կլինի միայն անկանխիկ եղանակով։