Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան

Ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած «Ուժեղ Հայաստան» կուսակցության միասնության հանրահավաքի առանցքային ուղերձներից մեկը հնչեց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տեսաուղերձով։ Տնային կալանքի տակ գտնվող քաղաքական գործիչը դիմեց հանրությանը՝ շեշտելով, որ երկրում հասունացել է փոփոխության պահանջը և այդ գործընթացը կանգնեցնել հնարավոր չէ։

«Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։ Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում, հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին։ Մենք բոլորս պատրաստ ենք ամենին զոհաբերել հանուն Հայաստանի։ Մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն իր աթոռի, հիմա թող նրանք լսեն մեզ, երբ ասում ենք փոփոխությունը գալիս է, մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն՝ նոր գործարաններով, 300 հազար նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով, բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։ Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը և պաշտպանությունը, և մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ պաշտպանություն, պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ վերազինված բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը ոչ թե բառերով, այլ գործով, Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր, երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը, դատարկում են սեփական գրպանները հանուն մեր հայրենիքի բարեկեցության, արդարությունը ու ներքին համերաշխությունը հարատև են լինելու Հայաստանում։ Մենք այլևս թույլ չենք լինելու, մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում և վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները, մենք ուժեղ ենք լինելու Վաշինգտոնում, Լոնդոնում, ինչպես նաև Պեկինում։ Նրանք կարող են նույնիսկ մեզ ձերբակալել, կալանավորել, բայց նրանք չեն կարող կանգնեցնել մեզ փոփոխություն բերելու ճանապարհը։ Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները մենք փոխարինելու ենք մեր իրական հայկական սրտերով։ Մենք երբեք չենք մոռանալու, որ հայ առաքելական սուրբ եկեղեցին է մեր սիրտը, Արարատ լեռն է մեր սիրտը։ Մեզ ընտրություններում մեծ հաղթանակ է պետք, որպեսզի մենք ավելի արագ իրականացնենք այն բոլոր մասշտաբային ծրագրերն ու փոփոխությունները, որոնց վաղուց արժանի է հայ ժողովուրդը, ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։ Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա, փոփոխությունների ժամանակի եկել է, շուտով ես ձեզ հետ կլինեմ, մեկ վայրկյան չկասկածեք, արդարությունը հաղթելու է»,– ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Տեսաուղերձում շեշտադրվել են ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Կարապետյանը կարևորել է ուժեղ տնտեսության դերը՝ այն դիտարկելով որպես պետության դիվանագիտական և պաշտպանական կարողությունների հիմք, ինչպես նաև անդրադարձել է միջազգային հարաբերությունների վերականգնման և բազմավեկտոր արտաքին քաղաքականության իրականացման անհրաժեշտությանը։

Հանրահավաքը, որին տարբեր գնահատականներով մասնակցել է շուրջ 40 հազար մարդ, ավարտվել է երթով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։ Տեղի ունեցածը վկայում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ձևավորում է համախմբված քաղաքական բևեռ և ներկայացնում իրեն որպես գործող իշխանությանը հակադրվող հիմնական ուժ։ Քաղաքական դաշտում արձանագրվող արձագանքները ևս ցույց են տալիս, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը աստիճանաբար ձևավորվում է որպես իրական այլընտրանք գործող իշխանությանը։