Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով

Օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև աշխատանքը TRIPP-ի իրագործման ուղղությամբ շարունակվում է։ «Հիմա աշխատանքների փաստաթղթային փուլն է, ու ըստ էության՝ միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում ենք գտնվում։ Հուսանք, որքան հնարավոր է շուտ, կթևակոխենք շինարարության փուլ։ Այստեղ է, որ նաև մենք երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու, իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու, ու համաձայնությունը և նախագիծը երկկողմ են՝ նկատի ունեմ Հայաստանը և ԱՄՆ-ը։ Բայց նաև և՛ շինարարության փուլում ենք գործընկերների կարիք ունենալու, և՛ ըստ էության, ամենայն հավանականությամբ, նաև այդ համակարգերի կառավարման փուլում», - ասել է Միրզոյանը՝ ընդգծելով՝ «որքան էլ երկկողմ նախագիծ է, բխում է ու համապատասխանում է բազմաթիվ երկրների շահերից՝ սկսած Չինաստանից, վերջացրած Պորտուգալիայով, էլ չասած մեր անմիջական հարևաններով»։

Միևնույն ժամանակ պնդել է, թե «նաև Մերձավոր Արևելքի երկրներն են հետաքրքրված այս թեմաներով, առայժմ որևէ կոնկրետ բան չկա, որը կարող է կիսել հանրության հետ»։ Միրզոյանի հայտարարությունից առաջ «Foreign Policy» հեղինակավոր պարբերականը հայտնել էր, թե TRIPP նախագծի շրջանակում տարածքի ուսումնասիրման նպատակով ամերիկյան ընկերության ներկայացուցիչների այցը հետաձգվել է՝ Իրանի հետ պատերազմի պատճառով։ Պարբերականին այդ մասին ասել են երևանյան աղբյուրները։ «Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը կարող է վտանգել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված միակ հաջողված խաղաղության համաձայնագիրը»։ Սկանդալային այս հրապարակումից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը փորձել էր հանգստացնել կողմերին՝ նշելով, թե TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը։

«TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ TRIPP-ը իրականություն դարձնելու հանձնառությանը»,- նշել էր ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։ Այդուհանդերձ, TRIPP-ի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումները մշուշոտ են դարձել, «Թրամփի ուղու» հետագա ճակատագիրը, իսկ դա ծանր հարված է հենց Փաշինյանի դիրքերին։

Աննա Մարգարյան