Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման

Ամենայն հայոց կաթողիկոսը երեկ Մայր Աթոռում ընդունել է տարբեր թեմերից 600 ուխտավոր երիտասարդների, շփվել նրանց հետ, նաև ելույթ ունեցել, որում ուշագրավ շեշտադրումներ կան։ Ըստ Գարեգին Բ-ի՝ այսօր էլ ունենք անցանկալի մի իրավիճակ, երբ հայրենի մեր երկրում Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից։ «Վերջին մեկ տարում ականատես ենք աննախադեպ ճնշումների՝ եպիսկոպոսների անօրինական ձերբակալությունների, հոգևոր սպասավորության իրականացմանն ուղղված արհեստական խոչընդոտների, մեր հնամենի վանքերի ու եկեղեցիների բռնազավթման փորձերի։ Իշխանությունների ակնհայտ հովանավորչությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված և կարգալույծ հռչակված անձը շարունակում է զավթված պահել առաջնորդարանը և դատարանի ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի որոշումներով՝ աշխարհիկ կարգավիճակով գործել որպես թեմակալ առաջնորդ»,- նշել է կաթողիկոսը։

Նա նաև նշել է, թե օրերս նաև հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք, երբ իշխող քաղաքական ուժը իր նախընտրական ծրագրում ներառեց Հայ Եկեղեցուն վերաբերող մերժելի դրույթներ։ «Այս ամենը, ինչպես քաջատեղյակ եք, ուղեկցվում է շինծու մեղադրանքներով, անհանդուրժողականության հրահրմամբ, բացահայտ սպառնալիքներով։ Պատմությունը, սակայն, վկայում է, որ առ Աստված ապավինությամբ մեր Եկեղեցին միշտ հաղթահարել է բոլոր փորձությունները»,- նշել է կաթողիկոսը։ Վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու լռության ֆոնին կաթողիկոսի այս հայտարարությունը չափազանց ուշագրավ է, հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ։

Շատ փորձագետներ նշում են, որ Հայ Առաքելական եկեղեցին ևս պետք է իր ձայնը բարձրացնի, ցույց տա, որ ակտիվ պայքարում է փաշինյանական իշխանության դեմ։ Հակառակ պարագայում եկեղեցու լռությունը կարող են ճիշտ չհասկանալ, և բավական կոշտ այս գնահատականները, որ հնչեցրել է Ամենայն հայոց կաթողիկոսը, գալիս են փաստելու, որ Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավն էլ հասկանում է ընձեռված հնարավորությունը, գիտակցում, որ եթե Փաշինյանին հաջողվի վերարտադրվել, ապա նա այդ հանգամանքը օգտագործելու է՝ հայտարարելով, թե քարտ-բլանշ է ստացել նաև լուծելու Հայ առաքելական եկեղեցու հարցը։

Ըստ էության՝ հունիսի 7-ը լրջագույն ջրբաժան է, որից հետո, եթե իշխանությանը հաջողվի վերարտադրվել, հարձակումները լինելու են ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, ազգային արժեքների, այլև հենց Հայ առաքելական եկեղեցու դեմ։

Սոնա Գալստյան