«Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման Աբովյան
Վաղուց լրջագույն կասկածներ ունեի, որ այս իշխանությունների օրոք Հայաստանում կարող են անցկացվել "կիրառական մառազմի" օլիմպիական խաղեր, բայց այսօր դրանում վերջնականապես համոզվեցի։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ դիմել է դատարան, որպեսզի այն դադարեցված ճանաչի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները։
Այս իրավիճակի աբսուրդայնությունն այն է, որ այս ամենը տեղի է ունենում հենց այն օրերին, երբ Հայաստանում բացառիկ նշանակության միջազգային մարզական միջոցառում է տեղի ունենում, որին մասնակցում են Եվրասիական մայրցամաքի տասնյակ խոշորագույն երկրների մարզական ոլորտի առաջնորդներ։ Եվ հենց վերջիններս խնդրանքով դիմել են Գագիկ Ծառուկյանին՝ ստանձնելու Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահի պաշտոնը։
Հասկանո՞ւմ եք, թե սա ինչ նշանակություն ունի Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման համար։
Հասկանո՞ւմ եք մասշտաբը։
Հասկանո՞ւմ եք, թե ինչ կարևորագույն նշանակություն ունի դա մեր երկրի սպորտի զարգացման համար։
Համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիները դա փայլուն հասկանում են։ Սակայն նույն կերպ համոզված եմ, որ Ծառուկյանի դեմ դատարան դիմած որոշ մարդիկ դա հաստատ չեն հասկանում ու չեն էլ կարող հասկանալ ։ Ավելի ճիշտ՝ այդ մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա։
Եվ քանի որ հակահայկական «մառազմը» դարձել է այդ մարդկանց համար սիրված «սպորտաձև», ապա առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները։
Լուրջ բան եմ ասում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից