Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը բավականին բարդ վիճակի առջև է կանգնած: Բանն այն է, որ նա ցանկացել է գրանցել կուսակցություն՝ «Միասնության թևեր» անունով, սակայն դա չի հաջողվել, քանզի պարզվել է, որ ռեգիստրում այդ անունով գրանցված կազմակերպություն կա (մեր տեղեկություններով՝ ՀԿ):
Մեր աղբյուրների փոխանցմամբ, որպես «պլան Բ»՝ Թաթոյանը ժամանակին «ձեռք է բերել» նախկին ՕԵԿ-ական պատգամավոր, շիրակցի Հովհաննես Մարգարյանի ստեղծած «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը և կարող է ընտրություններին մասնակցել այդ կուսակցությամբ: Սակայն, քանի որ հսկայական գումարներ են ծախսվել «Միասնության թևեր» բրենդը ճանաչելի դարձնելու ուղղությամբ, ապա հիմա Թաթոյանը խնդիր ունի հանդես գալ հենց այդ անունով: Ուստի, մեր տեղեկություններով, ներկայում քննարկվում է ստեղծել «Միասնության թևեր» անունով դաշինք, որի կազմում կլինեն «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը: Եթե հաջողվի, ապա ևս 1 կամ 2 կուսակցություն: Սակայն այստեղ էլ առաջ է գալիս շատ կարևոր խնդիր. առանց այդ էլ Արման Թաթոյանը շատ մեծ խնդիր ունի նույնիսկ անցողիկ 4 տոկոսի շեմին մոտենալու առումով, իսկ դաշինքով հանդես գալու դեպքում պետք է ստանա առնվազն 8 տոկոս քվե, ինչը պարզապես անհնար է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից