Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Վենսի ստվերը և Օրբանի պարտությունը․ երբ ընտրողը դառնում է վճռորոշ ուժ

Պատմությունը հաճախ կրկնվում է ոչ թե նույնությամբ, այլ իր տրամաբանությամբ։ Հունգարիայում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները դարձան հերթական հիշեցումը, որ նույնիսկ ամենաերկարատև իշխանությունները կարող են փլուզվել մի պահի, երբ հասարակությունը որոշում է գործել։ Վիկտոր Օրբանի իշխանության ավարտը՝ գրեթե երկու տասնամյակ տևած կառավարման փուլից հետո, դիտարկվում է ոչ միայն որպես ներքին քաղաքական շրջադարձ, այլև որպես նախադեպ՝ այլ երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի։

Օրբանի պարտությունը հաջորդեց մի փուլում, երբ նրան հրապարակավ աջակցություն էր ցուցաբերվել ամերիկացի քաղաքական գործիչ Ջ.Դ. Վենսի կողմից, ինչն ավելի ուշ որոշ շրջանակներում ընկալվեց որպես «վնասակար աջակցություն»։ Սակայն խնդիրը, ինչպես ցույց տվեցին ընտրությունները, ոչ թե արտաքին ազդակներն էին, այլ ներհասարակական հոգեբանական փոփոխությունը։ Հունգարիայի ընտրողը, բարձր մասնակցությամբ՝ մոտ 79 տոկոս, ցույց տվեց իր պատրաստակամությունը փակելու երկարատև քաղաքական շրջանը և ձևավորելու նոր իշխանություն։

Վիկտոր Օրբանն ու Նիկոլ Փաշինյանը հաճախ համեմատվում են իրենց քաղաքական ուղու որոշ ընդհանրությունների պատճառով։ Երկուսն էլ իշխանության եկան որպես ընդդիմադիր գործիչներ՝ խոստանալով համակարգային փոփոխություններ։ Սակայն ժամանակի ընթացքում, երկարատև իշխանությունը բերեց այլ իրականության․ կուտակված ռեսուրսներ, հավատարիմ շրջանակներ և ավելի ու ավելի սահմանափակվող քաղաքական մրցակցություն։ Եթե սկզբում հնչում էին սահմանափակման և ժողովրդավարական վերահսկողության մասին հայտարարություններ, ապա հետագայում այդ սկզբունքները փոխարինվեցին իշխանության պահպանման տրամաբանությամբ։

Հունգարիայում այդ տրամաբանությունն արտահայտվեց ընտրական համակարգի փոփոխություններով և քաղաքական դաշտի վերահսկմամբ։ Հայաստանում քննադատները մատնանշում են այլ մեթոդներ՝ ընդդիմության նկատմամբ ճնշումներ, ձերբակալություններ, մեդիա դաշտի սահմանափակումներ և օրենսդրական փոփոխություններ։ Երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է իշխանության վերարտադրության մեխանիզմներին, որոնք ժամանակի ընթացքում առաջացնում են հանրային դժգոհություն։

Քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը գրում է․

«Հունգարիայի ներկայիս իշխանությունը կհեռանա: Հունգարիայի ժողովուրդը պարզապես ընտրել է փոփոխությունը առանց վախերի ու վերապահումների: Հայաստանում էլ ժողովուրդը պետք է ընտրի փոփոխությունը առանց վախերի ու վերապահումների: Որովհետև ցանկացած փոփոխություն ավելի լավ է, քան իշխանությունը գրպանում դրած և օրեցօր ավելի ու ավելի հաբռգող ինքնավստահ իշխանության վերարտադրությունը»:

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Մեր հանրային դաշտում շատերն են ուրախացել Հունգարիայի նախկին ղեկավար Վիկտոր Օրբանի կողմից ընտրություններում պարտվելու առթիվ։ Բնական է պատճառը՝ Օրբանը բոլորիս ուղեղում հայտնի է որպես մեկը, ով գործարքի է գնացել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հետ և գաղտնի կերպով արտահանձնել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Նաև մարդիկ շեշտում են, որ Օրբանն ուներ Վենսի աջակցությունը ու պարտվեց։ Իսկ գիտե՞ք, ի շարս այլ հարցերի, ինչն է ապահովել նրա պարտությունը․ մարդկանց մեծաքանակ մասնակցությունը։ Նիկոլ Փաշինյանին հեռացման ուղին էլ է սա։ Նրա գլխավոր աջակիցն Ալիևն է, մյուսներին ինքը միգուցե և հարմար է, բայց ինքը շատ անհարմար է հենց հայ ժողովրդին, քանի որ շարունակ աճուրդի է հանում մեր շահը, իրավունքը, արժանապատվությունը, արմատը, ազգային արժեքները և փոխարենը մեզ համար ստանում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգ։ Դրա համար, եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս, դեռ մի կողմ, թե ում կընտրեն, ում կհավանեն, կարևորը, որ գնան, իրենց ձայնին տեր կանգնեն»։

Քաղաքագետ Արեմն Հովասափյանը գրում է․

«Ի վերջո, հունգարական դեպքըցույց է տալիս քաղաքականության ամենապարզ, բայց ամենադժվար ընդունվող կանոնը․ ընտրությունները միայն հաշվարկների խաղ չեն, դրանք նաև պահի, տրամադրության և զանգվածային հոգեբանության արդյունք են։ Իսկ երբ այդ երեքը համընկնում են, նույնիսկ ամենաուժեղ համակարգերը կարող են ջախջախվել»։

Հունգարիայի օրինակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ընտրությունների ելքը կանխորոշվում է ոչ միայն վարչական կամ քաղաքական ռեսուրսներով, այլև հասարակության մասնակցության մակարդակով։ Երբ ընտրողը դառնում է ակտիվ, նույնիսկ ամենակայուն թվացող համակարգերը կարող են կորցնել իրենց դիրքերը։

Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում այս փորձը ստանում է լրացուցիչ նշանակություն։ Եթե իշխանությունը ձգտում է վերարտադրվել՝ հենվելով իր ունեցած լծակների վրա, ապա դրա հակակշիռը կարող է լինել միայն լայն հանրային մասնակցությունը։ Հունգարիայում հենց այդ գործոնն էր որոշիչը՝ վերածելով ընտրությունները իրական փոփոխության գործիքի։

Օրբանի պարտության գլխավոր դասը պարզ է, բայց հաճախ անտեսված․ ընտրության գնալը ոչ միայն իրավունք է, այլև քաղաքական արդյունք ձևավորելու ամենաուժեղ միջոցը։ Իսկ երբ հասարակությունը այդ գործիքը կիրառում է ամբողջ ծավալով, քաղաքական հավասարակշռությունը փոխվում է անխուսափելիորեն։