Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Թուրքիան խոստովանում է իր մասնակցությունը

Նախօրեին թուրքական «Անադոլու» գործակալությանը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի արած հայտարարությունը կարելի է հերթական խոստովանություն համարել։ Ֆիդանը նշել է, թե Անկարան հսկայական ջանքեր է գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար՝ սկսած ուժի չափավոր կիրառումից մինչև որակյալ դիվանագիտություն։

Ըստ Ֆիդանի՝ Թուրքիան սահման ունի Կովկասում, և այստեղ պատերազմներն ու անկայունությունը ազդում են նաև իրենց երկրի վրա։ «Հետևաբար մենք շատ լուրջ ջանքեր ենք գործադրում այնտեղ կարգուկանոնի և անվտանգության ապահովման, անվտանգային համակարգի հետ կապված։ Մենք հսկայական ջանքեր ենք գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար՝ սկսած ուժի չափավոր կիրառումից մինչև որակյալ դիվանագիտություն, տարածաշրջանային երկրներին և համաշխարհային տերություններին հավասարման մեջ պահելով, որպեսզի այնտեղ թեժ հակամարտությունը չազդի Թուրքիայի վրա»,- նշել է Ֆիդանը։

Թե ինչպիսի «չափավոր ուժ» կամ «որակյալ դիվանագիտություն» է գործածել Թուրքիան, ասել չարժե։ Հետևանքները պարզ երևում են թե՛ 44-օրյա պատերազմի արդյունքներից, թե՛ Արցախի լիակատար հայաթափումից։ Խնդիրն այն է, որ թուրքական կողմը տևական ժամանակ հերքում էր իր մասնակցությունը 44-օրյա պատերազմին, բայց հետագայում թե՛ Էրդողանը, թե՛ այլ թուրք պաշտոնյաներ քանիցս խոստովանել են, որ իրենք հենց լրջագույն աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում։ Թուրքական կողմի պահվածքը որևէ մեկի համար գաղտնիք չէ։

Անկարան այլևս կարող է չսեթևեթել՝ պարզորոշ նշելով, որ հենց ինքն է եղել պատերազմի հրձիգներից մեկը։ Նման պայմաններում Թուրքիայի հետ խաղաղության մասին խոսելու գործող իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան պարզ երեսպաշտություն։

Սոնա Գալստյան