Իրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYT
Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ Իրանը հանդես է եկել մինչև հինգ տարի ժամկետով ուրանի հարստացումը դադարեցնելու առաջարկով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The New York Time-ին։
Ինչպես գրում է հրատարակությունը, Թեհրանը նմանատիպ առաջարկ էր հնչեցրել փետրվարին Ժնևում կայացած բանակցությունների ժամանակ, որոնցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց Իրանի դեմ գործողություն սկսելու մասին։ Պակիստանում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է ուրանի հարստացման 20-ամյա մորատորիում։
Միջուկային ծրագրի կասեցման ժամկետների քննարկումը վկայում է այն մասին, որ կողմերը համաձայնության հասնելու հնարավորություն ունեն, կարծում է թերթը։ Քննարկվում է բանակցությունների նոր փուլի անցկացումը, թեև դրա վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ դեռևս չկան, հայտարարել են Սպիտակ տան ներկայացուցիչները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Axios պորտալը, Թեհրանը բանակցություններում հանդես է եկել նախաձեռնությամբ, որը նախատեսում էր ուրանի հարստացման սառեցում 10 տարուց պակաս ժամկետով։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...