Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Ով ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան

Գյուղերից մեկում տպավորվել է տեսարանը, որ մանկապարտեզ էինք բացում և գյուղի ժողովուրդը հավաքված էր, ասացի՝ ժողովուրդ, սիրո՞ւն է մանկապարտեզը, լա՞վն է, դուրներդ գալի՞ս է, ասացին՝ հա, ասացի՝ դե, խնդրում եմ, ամեն անգամ գնում անելիս հիշեք այս մանկապարտեզի մասին և մի մոռացեք ՀԴՄ կտրոն վերցնել, ամեն անգամ գործունեություն ծավալելիս դժկամությամբ մի վճարեք հարկերը: Այս մասին Պարույր Սևակի նորակառույց կրթահամալիրում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գնալով ավելի ու ավելի իմ համոզմունքը ամրապնդվում է, որ մարդու բարեկեցությունն առաջին հերթին կախված չէ նրանից, թե ինքն իր բարեկեցության համար որքան գումար է ծախսում: Իր բարեկեցության աստիճանն առաջին հերթին կախված է նրանից, թե իր պետության բյուջեն և իր համայնքի բյուջեն իր բարեկեցության վրա որքան է գումար ծախսում:

Ինչքան էլ մարդը հարուստ կամ բարեկեցիկ լինի, երեխաների ծնողները չեն կարող ամեն մեկն առանձին, իրենց երեխայի համար դպրոց կառուցել, մանկապարտեզ կառուցել, մեզնից յուրաքանչյուրը չի կարող դեպի իր տունը եկող առանձին ճանապարհ կառուցել»,-նշել է նա:

Փաշինյանն ասել է, որ քաղաքական նպատակներով, երբեմն դեմոնիզացվում է երկրի հարկային համակարգը:

«Նրանք, ովքեր դեմոնիզացնում են հարկային համակարգը, նրանք, որ ասում են՝ այս մեկը թող հարկ չվճարի, այն մեկը հարկ չվճարի, երրորդը, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը, նրանք ի՞նչ են ասում։ Ասում են՝ թող դպրոց չլինի, թող ճանապարհ չլինի, թող աշխատավարձ չլինի, թող Հայաստանում 500, 700 կամ 300,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ չլինի, 16 միլիոնի ծրագիր չլինի և այսպես շարունակ»,-ասել է Փաշինյանը: