Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Նման «բողոքի նոտան» ուղղակի պատվերով համերգ է հիշեցնում. Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը

Տիգրան Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ՝ ապրիլի 13-ին համացանցից տեղեկացանք, որ ինչ-որ ֆեդերացիա "բողոքի նոտա" է հղել ընդդեմ Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի։ Հիմնավորման մեջ առնվազն շատ ծիծաղելի ձևակերպում էին օգտագործել բողոքավորները, թե իբր "ՀԱՕԿ-ը համագործակցության առաջարկ չի անում ֆեդերացիաներին": Նախ տեղեկացնեմ որ ՀԱՕԿ-ի ֆունկցիաների մեջ չի մտնում ֆեդերացիաներին առաջարկություններ անելը, սակայն եթե ֆեդերացիաների կողմից արվում են խելամիտ գործակցության առաջարկներ ապա դրանց մշտապես ընթացք է տրվում։ Հետևաբար նման հիմնավորում կարող է անել միայն խիստ անգրագետ, իր մասին անհիմն մեծ կարծիք ունեցող անձը։ Ես, որպես մոտ 36 տարի Ուշու մարտարվեստը համակարգող, կառավարող և զարգացնող, ինչպես նաև Ուշու մարտարվեստի հիմնադիր ՀՀ-ում, վստահորեն պնդում եմ, որ չի եղել գոնե մեկ դեպք, երբ ես դիմեմ ՀԱՕԿ-ին խնդրանքով, ցանկությունով կամ առաջարկով և չարժանանամ ուշադրության աջակցության։ Հետևաբար նման " բողոքի նոտան" ուղղակի պատվերով համերգ է հիշեցնում ու առավել քան ակնհայտ է, որ ուղղորդված է ներկա իշխանությունների կողմից։ Հաշվի առնելով վերոշարադրյալը հայտարարում ենք, որ խստագույնս դատապարտում ենք նման կեղծ օրակարգերը։ Ձեռքներդ հեռու պահեք ՀՀ-ում միակ կայուն զարգացող ոլորտից՝ սպորտից։

Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյան