ՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է. Մենուա Սողոմոնյան
Ապրումակցումը, կարեկցանքը Մարդու լավագույն հատկանիշներից են։ Այդ հատկանիշներն առատ են հատկապես պատանիների, երիտասարդների մոտ, ովքեր դեռևս չեն ընկել միջավայրեր, որտեղ տիրում են խարդավանքն ու եսաշահությունը, ու այդ պատճառով դեռևս աղտոտված չեն նրանց հոգիները։ Ես լավ գիտեմ, որ շատ շատերը կմտածեն, թե Դավիթ Մինասյանի հետ կապված դեպքից ՀայաՔվեն ձգտել է քաղաքական դիվիդենտներ շահել։ Այսպիսի մտածումը կյանքի իրավունք գուցե ունի, քանի որ ներկայում գործ ունենք քաղաքականության ամենացածր ու փտած դրսևորումների հետ։ ՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է (տա Աստված, այդպես լինի)։ Ուստի վստահաբար կարող եմ ասել, որ մենք մեր կազմակերպության ներսում քաղաքական կարճաժամկետ դիվիդենտներից ավելի կարևորում ենք Մարդ տեսակի, Հայ տեսակի պահպանումն ու զարգացումը։
Դավթի ազատ արձակմանն ուղղված մեր երիտասարդների ակցիային մասնակցել են մեզ հարազատ, շատ հարազատ մարդիկ։ Իսկ մեզ մոտիկից ճանաչողները հաստատ չեն կարող ասել, որ մենք մեզ հարազատ մաքուր հոգիներին կարող ենք օգտագործել քաղաքական նպատակների համար։ Իսկ մեր երիտասարդներին ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ ցուցաբերած վստահության համար։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից