Կիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է: Այս մասին ԱԺ-ում Կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր մենք ունենք բոլորովին այլ պետություն, քան ունեցել ենք 2018 թվականին, այսօր մենք անկախ ենք ավելի, քան՝ երբևէ: Այսօր մենք անկախ ենք ավելի, քան՝ երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան՝ երբևէ, պետություն ենք ավելի, քան՝ երբևէ, ժողովրդավարական ենք ավելի, քան՝ երբևէ, զարգացած ենք ավելի, քան՝ երբևէ, խաղաղ ենք ավելի, քան՝ երբևէ, անվտանգ ենք ավելի, քան՝ երբևէ, երկարակյաց ենք ավելի, քան՝ երբևէ, բարեկեցից ենք ավելի, քան՝ երբևէ, անվտանգ ենք ավելի, քան՝ երբևէ: Մի բան էլ ասեմ՝ երկարակյաց ենք ավելի, քան՝ երբևէ, 2024 թվականի արդյունքներով է ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը 78,6 է, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում:
Այսօր մեր պետության հեռանկարները որոշակի են ավելի, քան երբևէ, և սա առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ է: Առաջիկայում մեզ սպասվում են մեծ ու պատմական իրադարձություններ, ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը, որը Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի ստորագրումը և վավերացումը, որը կապահովի մեր պետությունների և ժողովուրդների միջև թշնամանքի վերացման հետագա ընթացքը»,- նշել է Փաշինյանը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...