Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին
Երեկ՝ ապրիլի 14-ին, կալանավորվել են ապրիլի 11-ին Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ միջադեպի 3 մասնակիցները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրից փախուստի դիմած 2 կասկածյալի, իսկ առաջինին վնասազերծել էին Վաղարշապատի համայնքային ոստիկանները։
Ապրիլի 11-ին Վաղարշապատի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն են ստանում, որ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Համայնքային ոստիկանները հասնում են դեպքի վայր և նկատում են, որ մեկը ինքնաձիգից կրակոցներ է արձակում «20 MG 001» համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Ոստիկանններից մեկը կարողանում է կրակոցներ արձակողին վնասազերծել։ Այդ ընթացքում Էջմիածին քաղաքի բնակիչ 47-ամյա Կարեն Վարդանյանը նրա ձեռքից վերցնում է ինքնաձիգը և դիմում է փախուստի։
Պարզվում է, որ կրակողը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 45-ամյա Յուրա Գալստյանն է՝ Կ․ Վարդանյանի ընկերը։ Իրավապահները պարզել են, որ մեքենան, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ 25-ամյա Ալլեն Կիրակոսյանը, իսկ նրա ավտոմեքենայում եղել է Էջմիածին քաղաքի բնակիչ 34-ամյա Մխիթար Գազազյանը, վիճաբանություն է տեղի ունեցել նրանց ու ևս 3 հոգու միջև։
Պարզվել է, որ դեպքի վայրից փախուստի դիմածը Կ․ Վարդանյանի որդին է՝ Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Գոռ Վարդանյանը։
Արմավիրի քրեական ոստիկանները, Վաղարշապատի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ Գ․ Վարդանյանը գտնվում է Լոռու մարզում և ժամեր անց Լոռու մարզի Լեջան գյուղում հայտնաբերում են նրան և տեղափոխում ոստիկանության Վաղարշապատի բաժին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...