Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Փաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են

Հայաստանի Հանրապետությունը մտնում է TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության») նախագծի իրագործման փուլ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ, ի հեճուկս միջազգային բարդ իրադրության, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունները տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացումը և TRIPP նախագծի իրականացումը համարում են առաջնահերթություն»,- ասել է Փաշինյանը, հավելելով, թե ամենաբարձր մակարդակով հավաստիացումներ են ստացվել, որ TRIPP նախագիծը շարունակում է մնալ առաջնահերթություն ԱՄՆ-ի համար։

Նշելով «ամենաբարձր մակարդակով»՝ Փաշինյանը թերևս նկատի ունի ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հայկական «Արմենպրես»-ին տված պարզաբանումը, որն արվել էր հեղինակավոր «Foreign Policy» հանդեսի հրապարակումից հետո, թե Միացյալ Նահանգները լուրջ խնդիրների է բախվում «Թրամփի ուղու» հետագա ճակատագրի հետ կապված։ TRIPP-ը Նիկոլ Փաշինյանի կյանքի ամենամեծ ձեռնարկն է՝ թե՛ քաղաքական, թե՛ նույնիսկ անձնական անվտանգության առումով, և առաջին հերթին հենց Փաշինյանն է շահագրգռված դրա իրականացման հարցում, անկախ նրանից, որ այդ ճանապարհը խնդիրներ կարող է հարուցել Հայաստանի Հանրապետության համար թե՛ Ռուսաստանի, թե՛ հարևան Իրանի հետ։

Նաև Հայաստանը վերածելու է թուրք-ադրբեջանական տանդեմի համար ընդամենը «պրախադնոյ դվոռի»։ Եվ Փաշինյանը փորձում է Պետդեպարտամենտի և այլ մակարդակներով տպավորություն ստեղծել, որ նախագիծը շարունակում է գոյություն ունենալ և գործարկվել։ Մինչդեռ փաստն այն է, որ Իրանում սկսված պատերազմից հետո գրեթե ոչինչ չի արվել, ընդհակառակը, նույնիսկ անհրաժեշտ աշխատանքային խումբը, որը պետք է գար և տեղում իրականացներ հաշվարկները, հրաժարվել է առայժմ ժամանել Հայաստան։

Աննա Մարգարյան