Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Ուկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել

Ուկրաինայում գործող միջազգային հաքերային խմբավորումը կիբերհարձակումներ է իրականացրել Եվրոպայի երկրների և ԱՄՆ-ի քաղաքացիների ու ընկերությունների նկատմամբ. հանցագործներին հաջողվել է նրանցից կորզել ավելի քան 100 միլիոն դոլար: Այս մասին Telegram-ալիքում հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն:

Քննության տվյալներով՝ հաքերները հասանելիություն են ստացել զոհերի գաղտնի տեղեկատվությանն ու փաստաթղթերին, իսկ ավելի ուշ փրկագին են պահանջել դրանք վերադարձնելու կամ չհրապարակելու համար: Շանտաժի օգնությամբ նրանք կարողացել են կորզել 100 միլիոն դոլար: Այդ գումարներով հաքերները հասցրել են անշարժ գույք և այլ թանկարժեք գույք գնել Ուկրաինայում:

Ընդհանուր առմամբ, հետաքննության շրջանակներում իրականացվել է ավելի քան 30 խուզարկություն: Հանցակիցներից մեկին, ով պատասխանատու էր գողացված գումարների կանխիկացման և լեգալացման համար, դատարանը կալանավորել է՝ գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքով: Այնուամենայնիվ, կալանք է դրվել ակտիվների վրա, ներառյալ՝ բնակելի տներ, բնակարաններ, ավտոմեքենաներ, ինչպես նաև 1 միլիոն դոլար կանխիկ գումար և մոտ 8,3 միլիոն դոլարի կրիպտոարժույթ:

Ավելի վաղ այս գործով մեղադրանքներ էին ներկայացվել կազմակերպիչներից մեկին, ով թաքնվում էր օտարերկրյա արդարադատությունից, և սխեմայի ևս մեկ մասնակցի: