Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանում դատական և արդարադատության ու արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։ Նրա խոսքով՝ «2018 թվականի հեղափոխությունից հետո ամենամեծ քննադատությունը Հայաստանի կառավարության և քաղաքական մեծամասնության հասցեին այն է, որ նրանք, արդարության ակնկալիքը ունենալով որպես հեղափոխության օրակարգերից մեկը, դեռևս չեն կարողացել Հայաստանում արդարության ոլորտում հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար»։

«Այսօրվա համակարգի պայմաններում մենք երբեք արդարություն և արդարադատության զգացում չենք ունենալու, որովհետև ես մեր գործընկերներին ասել եմ, որ Հայաստանում դատական և արդարադատության ու արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։ Եվ այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որը մենք պետք է լուծենք՝ առաջիկայում նոր Սահմանադրություն ընդունելով։ Որովհետև Հայաստանում արդարադատությունը և արդարությունը կառավարվում են մեծ մասամբ այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած են, չունեն օրգանական կապ ժողովրդի հետ, չունեն հաշվետվողականության և պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ, որը իշխանության բարձրագույն կրողն է»,- նշել է նա։

2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանն ամեն գնով ցանկացել է արդարադատության համակարգը խեղաթյուրել, դարձնել իր խամաճիկը, որպեսզի դատարանները կատարեն իր բոլոր հրահանգները։ Մեծ հաշվով, այս փորձը հաջողվել է մասամբ, քանի որ շատ անկախ դատավորների պարզապես հեռացրել են, Սահմանադրական դատարանը վերածել են խամաճիկ կառույցի, որտեղ այլևս ըմբոստության և դիմադրության օջախներ չկան, բայց դեռևս դատական համակարգում կան դատավորներ, որոնք հրաժարվում են կատարել գործող իշխանությունների պահանջները։

Փաշինյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ նոր Սահմանադրության մեջ այնպիսի մշակումներ են իրականացնում, որպեսզի ընդհանրապես արդարադատության համակարգը վերածվի գործող իշխանությունների հլու կամակատարի, իսկ ըմբոստ դատավորներին հնարավոր լինի հեռացնել գործադիր իշխանության ղեկավարի մեկ քմահաճույքով։ Սա է, որ պետք է հենց մտահոգի առաջին հերթին թե՛ հայ հասարակությանը և ընդդիմությանը, և թե՛ Փաշինյանի միջազգային գործընկերներին։

Տաթևիկ Բադալյան