Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար։

Այո իհարկե, դարերով իրենց բնօրրանում ապրած հարյուր հազարավոր հայերի իննը ամիս սովի մատնելուց հետո, ցեղասպանության ռեալ վտանգի տակ, բռնի տեղահանելը, ունեզրկելն ու հայրենազրկելն ըստ նախագահ Էրդողանի՝ «շատ լավ օրինակ» է ամբողջ աշխարհի համար:

Նախորդ դարասկզբին իր խնդիրները մեկ ու կես միլիոն հայերի ցեղասպանությամբ, տեղահանումով, ու մինչ այսօր՝ ժխտողականությամբ լուծող երկրի ղեկավարն աշխարհի հանար «խաղաղության լավ օրինակ» է գտել:

Թուրքիայի նախագահը երևի մոռացել է, որ բոլորովին վերջերս հենց ինքն էր հայտարարել «Ինչպես մենք մտանք Լիբիա և Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել։ Ոչինչ չի խանգարում մեզ դա անել»:

Ահա այսպես 150.000-անոց փոքր Արցախի դեմ պատերազմով հպարտացող 90 միլինանոց երկրի ղեկավարն աշխարհին խորհուրդ է տալիս օրինակ վերցնել Հարավային Կովկասում գործադրված խաղաղարար ջանքերից:

Հետևենք պարոն Էրդողանին և տեսնենք, թե ինչպե՞ս է աշխարհը կիրառում Հարավային Կովկասի օրինակը (Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները ոչնչացնելու միջոցով):

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անտեսած և փոխարենը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքները ողջունած Ուկրաինան, երկարատև պատերազմից հետո ստիպված կլինի հաշվի նստել Դոնբասի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ ( նույնիսկ, եթե այն չճանաչի):

Իրանը ևս ողջունեց ԵԱՀԿ ՄԽ ջանքերն անտեսած, Արցախն ուժով նվաճած ու հայերին տեղահանած Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինքնորոշման միջազգայնորեն իրավունքի մասին ոչ մի խոսք: Այժմ Իրանը բողոքում է, որ ԱՄՆ և Իսրայելը խախտում են միջազգային իրավունքը և ռազմական ուժի կիրառմամբ ցանկանում են պարտադրել իրենց պահանջները:

Եթե պարոն Էրդողանը մտահոգված է Գազայի, Լիբանանի և ընդհանրապես՝ ողջ տարածաշրջանում խաղաղության հարցերով, ապա ինչու՞ այդ խաղաղասիրությունը ոչ մի կերպ չերևաց, երբ Արցախում հայերն էին ապրում և պայքարում իրենց իրավունքների համար:

Այդ խաղաղասիրությամբ ինչու՞ չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ սուվերեն տարածքներից: Նրա խաղաղարար ջանքերի մեջ չի՞ մտնում արդյոք կեղծ դատավարությամբ ադրբեջանական բանտերում գտնվող հայերին Հայաստան վերադարձնելու հարցը...

Ի վերջո, խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ: Նիկոլ Փաշինյանի կառավարության թուլամորթ ու նսեմացած կեցվածքը՞, պատերազմով ժողովրդին վախեցնելու նախընտրական քարո՞զը, թե՞ Իլհամ Ալիևի կառավարության կողմից՝ Հայաստանի տարածքով անխոչընդոտ «միջանցք» ու ՀՀ սահմանադրական փոփոխություններ պահանջելը: