Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Ինքնիշխան լինելը ենթադրում է ամբիցիաներ ունենալ և փորձել բավարարել դրանք. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Ինչու՞ պետք է ԱՄՆ–Իրան բանակցությունները անցկացվեն Իսլամաբադում, այլ ոչ թե Երևանում, երբ Հայաստանը Խաղաղության խորհրդի անդամ է, իսկ իշխանական քարոզչության համաձայն՝ «Փաշինյանը Թրամփի հետ լավ է»։

Բոլորի համար ակնհայտ էր, որ մինչև հրադադարի կնքումը Միացյալ Նահանգները երկխոսության եզրեր էին փնտրում, բայց ՀՀ իշխանությունները անտարբեր գտնվեցին։ Այնինչ ամեն օր կրկնում են, թե իբր տարածաշրջանում «խաղաղության խաչմերուկ» են կառուցում, բայց երբ այդ խաչմերուկը «այրում է», ոչ մի քայլ չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու համար։

Այն ֆոնին, երբ խոսվում է մեր երկրի «եվրաինտեգրման» մասին, որպես Իրանի հարևան և բարեկամ պետություն, ինչու՞ Հայաստանը բանակցային հարթակ տրամադրելու առաջարկով հանդես չեկավ։

Ինքնիշխանությունն այդպես է դրսևորվում՝ երբ պետությունն ամբիցիաներ ունի և փորձում է դրանք բավարարել, ոչ թե սպասում է, թե Ալիևը և Էրդողանը ինչ նոր պահանջներ կներկայացնեն՝ դրանք արագացված կարգով կյանքի կոչելու համար։