Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Տարօրինակ արտահանում Հայաստանից Ադրբեջան

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ տարօրինակ մի լուր տարածեցին, թե Հայաստանից Ադրբեջան արտահանում է իրականացվել։ Տարօրինակ այս դեպքում արտահանված ապրանքի ծավալն ու արժեքն էր՝ 960 դոլար։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն շտապեց հայտարարել, թե Հայաստանից ոչինչ չի արտահանվել Ադրբեջան։

Ավելի ուշ արդեն Ադրբեջանից հստակեցրեցին, թե 960 դոլար արժողությամբ վարդերը փաստացի ներկրվել են Նիդեռլանդների Թագավորությունից, ներմուծման ժամանակ գործընկեր համարվող երկիրը համարվում է ապրանքի ծագման երկիրը։ Այդ իսկ պատճառով վարդերը վիճակագրության մեջ արտացոլվել են որպես Հայաստանից ներմուծված, հայտնել են ադրբեջանական ՊԵԿ-ից, բայց չեն բացահայտել, թե ով է եղել 960 դոլար արժողությամբ վարդերի ներկրողը։

Ըստ ամենայնի, այդ վարդերը Հայաստանի տարածք նույնիսկ չեն էլ մտել․ հայկական փաստաթղթերով վերաձևակերպվել են և մեկ այլ երկրի, օրինակ՝ Վրաստանի տարածքով, տեղափոխվել են Ադրբեջան։ Ու վերջին ամիսներին Հայաստանը մեծ քանակությամբ ապրանքներ է ներկրում Ադրբեջանից կամ Ադրբեջանի տարածքով։

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանն Ադրբեջանից շուրջ 5․8 միլիոն դոլարի ապրանք է ներկրել՝ հիմնականում վառելիք, հացահատիկ, ցորեն։ Հայկական կողմը պնդում է, թե Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանից որոշ ապրանքներ գնել, այդ թվում, օրինակ, ալյումինի փայլաթիթեղ, բայց մինչ այս պահը դեռևս որևէ նման գործողություն կամ գործարք չի իրականացվել։

Փոխարենը Հայաստանը բավականին մեծ քանակությամբ ապրանք է ներկրում Ադրբեջանի տարածքով կամ հենց բուն Ադրբեջանից՝ դա փորձելով ներկայացնել որպես Հայաստանի ինքնիշխանության դրսևորում։ Հայտնի չէ, թե երբ Ադրբեջանը Հայաստանից ինչ-որ բան կներկրի կամ ընդհանրապես կհրաժարվի ներկրել։ Փոխարենը՝ փաշինյանական իշխանությունը Ադրբեջանի տարածքով վառելիքի ներկրումը և ցորենի ներկրումը փորձում է ներկայացնել որպես իր խաղաղության հիմնական առհավատչյա, և սա է, որ լուրջ տարակուսանք է առաջացնում Հայաստանի իշխանությունների գործողությունների նկատմամբ։

Աննա Մարգարյան