Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց նախագիծը, որով արգելվում է օտարերկրյա հաղորդումներում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծում փոփոխություններին և լրացումներին կողմ քվեարկեց 58, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 15 պատգամավոր։ Նույն այդ օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է արգելել հեռուստատեսությամբ և ռադիոյով պատերազմի քարոզչությունը։ Փոփոխված օրենքով առաջարկվում է, որ օրենքի կարգավորումները գործեն ոչ միայն հանրային մուլտիպլեքսի 26 հեռուստաալիքների համար, այլև կաբելային հեռուստաալիքների համար։ Միաժամանակ հնարավորություն է տրվում ՀՌՀ-ին սանկցիաներ կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն վերոնշյալ դրույթի առերևույթ խախտումներ։

Փորձագետները նշում են, որ օրենքի այս փոփոխություններն առաջին հերթին ուղղված են հանրային և ոչ հանրային մուլտիպլեքսում գործող ռուսական հեռուստաալիքների դեմ, հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական մի շարք լրատվամիջոցներ, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների խիստ վատթարացումը, հանդես են գալիս Հայաստանի իշխանությունների դեմ խիստ քննադատությամբ։ 2003 թ․-ից հետո Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ բողոքի նոտաներ են հղել ռուսական կողմին՝ ընդհուպ դեսպանին հրավիրել, արգելել Սոլովյովի հետ 2 հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում, բայց թերևս այս հանգամանքը այնքան էլ չի արդարացրել փաշինյանական իշխանության հույսերը։ Եվ փորձում են վիրահատական մեթոդներով կտրել ռուսական ալիքների գործունեությունը Հայաստանում։

Օրենքի ընդունման ժամկետն էլ տարօրինակ չէ։ Մոտ 20 օրից մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը, և ներքաղաքական իրավիճակի կտրուկ թեժացում է սպասվում։ Ընդունված օրենքն էլ ուժի մեջ է մտնելու հենց 20 օրից և Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովին հնարավորություն է տալու կոշտ վերահսկում իրականացնել, պարտադրել նաև կաբելային հեռարձակում իրականացնող ընկերություններին հեռացնել այս կամ այն ռուսական հեռուստաալիքը։

Թեպետ ինտերնետի դարում նման գործողությունները, մեղմ ասած, անլուրջ կարելի է համարել, որովհետև ցանկացած խոսք և հաղորդում այսպես թե այնպես հասնելու է հայ հեռուստադիտողին, բայց և իշխանությունները փորձում են այս կոշտ մեթոդներով նաև հարվածել ռուսական կողմին՝ դա ներկայացնելով իբրև հիբրիդային սպառնալիքների դեմ գործունեություն։

Մոնիկա Կիրակոսյան