Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ

Չինաստանը նախատեսում է մինչեւ 2026թ․ ավարտել յոթ ատոմային էներգաբլոկների կառուցումը եւ շահագործման հանձնել դրանք, հաղորդել է China Daily-ն՝ հղում կատարելով Չինաստանի ատոմային էներգիայի ասոցիացիայի (China Nuclear Energy Association) տարեկան զեկույցին։

Երկրում ներկայում գործում է 60 ատոմային էներգաբլոկ, ինչը կայուն հիմք է ստեղծում մաքուր էներգիայի անցնելու համար։

36 էներգաբլոկներ կառուցվում են, որոնցից երկուսի շինարարությունը նախատեսվում է սկսել 2026թ․։ Չինաստանին բաժին է ընկնում աշխարհում կառուցվող ատոմակայանների ընդհանուր թվի կեսից ավելին։

Եվս 16 ատոմային էներգաբլոկների նախագծեր պաշտոնապես հաստատվել են եւ սպասում են շինարարության սկսվելուն։

Չինաստանի ատոմային էներգիայի ընդհանուր հզորությունը կազմում է 125 ԳՎտ, երկիրն այս ցուցանիշով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։