Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան

Իրական խաղաղությունը երաշխիքներով խաղաղությունն է, թուրքերի հետ այդ խաղաղության թուղթը պետք է ունենա երաշխիք։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17–ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Մենք թուրքերին չենք վստահում, ինքը վստահում է, ինչի՞ց է վստահում։ Տարածաշրջանային երկրներ կան որոնք հայտարարել են որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իրենց համար կարկիր գիծ է։ ԱՄՆ–ն ԹՐԻՓՓ նախագծում որպես վկա է, կփորձենք փոփոխություն տեղի ունենա, որպեսզի նաև երաշխիքներով հանդես գա»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը համարում են ռուսամետ, Նարեկ Կարապետյանն ասաց. « Այս իշխանության տարիներին Ռուսաստանից կախվածությունը երկու անգամ մեծացել է, 400 անգամ ավելի շատ արտահանում է գնում Ռուսաստան, քան Ֆրանսիա:  Դու հլը կարողացի բան վաճառել այնտեղ, պրոֆեսիոնալ թիմ ունեցի և վերջապես էկոնոմիկայից հասկացող մասնագետներ, նախարարներ ունեցիր, որպեսզի վաճառք իրականացնես Ֆրանսիայում։ Մենք դիվերսիֆիկացնելու ենք տնտեսությունը,  ազատությունը, ինքնիշխանությունը տնտեսության դիվերսիֆիկացիան է»։

Ինչ վերաբերում է ընտրակաշառքի մեղադրանքներին, նա ասաց. «Հայաստանում կան ՔՊ–ական քաղաքապետարաններ, որոնք հարյուրներով մարդկանց աշխատանքի տեղավորելու խոստում են տալիս այս պահին։ Մեր ժողովուրդը լավ գիտի՝ ով ինչ է խոսք տալիս։

Կար մարզպետ, որ տուն է բաժանում։  Եթե իշխանական ես ու տուն ես բաժանում, խախտում չի երևի»,–հեգնեց Կարապետյանը։