Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան սարսափած է հունիսի 7-ի ընտրությունների սպասվող արդյունքներից: Նա հիանալի հասկանում է, որ երեք հիմնական ընդդիմադիր ուժերը՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, մեծ առավելությամբ հաղթում են: Ուստի, ջղաձիգ գոռգոռոցներից զատ, նա նորից ակտիվացրել է իրավապահ ռեպրեսիվ համակարգն ընդդեմ հայ ժողովրդի:

Այն, ինչ կատարվում է այս օրերին, դրա վկայություններից մեկն է:

Մի կողմից՝ հրապարակվում են ակնհայտ մոնտաժված ձայնագրություններ, որոնց ձեռք բերման օրինականությունը խիստ կասկածելի է, շինծու քրեական վարույթներ են նախաձեռնվում, մյուս կողմից՝ տեռորի են ենթարկվում խաղաղ ակցիա իրականացնող հայ մարդիկ:

Մասնավորաբար, մինչ ամբողջ մայրաքաղաքը խցանումների մեջ է, իսկ պարեկներ չկան՝ դրանք կարգավորելու համար, մինչ վթարներն ու ՃԵ կանոնների խախտումներն անընդհատ ավելանում են՝ երկրի ճանապարհները դարձնելով փորձանքի ասպարեզ, մինչ աճում են հանցագործությունները, Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր ոստիկաններ էր լցրել Թբիլիսյան խճուղի՝ Հակակոռուպցիոն դատարանի շրջակայք (լրագրողները մոտ 40 միայն «գազել» էին հաշվել): Հիշեցնենք, որ այստեղ ընթանում էր Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, և նրա հազարավոր աջակիցներ դատարանի բակում էին: Քանի որ նրանց քանակը չափազանց շատ էր, բավական թվով մարդիկ նաև Թբիլիսյան խճուղում էին։ Եվ այն, ինչ արեցին ոստիկանները, որոնց մեջ երևի թե քիչ չեն նրանք, որոնք մանկությունից լուրջ «տրավմաներ» ունեն ու հիմա ինքնահաստատման «հնարավորություն» են ստացել ոստիկանական համազգեստի տեսքով, անգամ մարդկային տարրական տրամաբանությունից է դուրս, էլ չենք խոսում օրինականության մասին: Նրանք քաշքշում էին խաղաղ ակցիայի մասնակիցներին, վայրենաբար հարվածում, որի պատճառով նույնիսկ վնասվածքներ ստացողներ եղան, բռնի ուժով բերման էին ենթարկում: Եվ սա այն դեպքում, երբ որևէ մեկը չէր ընդդիմանում կամ հակադարձ որևէ գործողություն չէր իրականացնում:

Ահա, սա է Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարությունը»: Որքան էլ ակնհայտ է այս ամենի պատճառը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը կորցնելու վախերը, այդուամենայնիվ, նշյալ գործելաոճին որևէ արդարացում լինել չի կարող: Հետաքրքիր է՝ երկու շաբաթից Երևանում հավաքվող եվրոպացի չինովնիկներն ինչպե՞ս են արձագանքելու այսպիսի «ժողովրդավարությանը», այն հանգամանքին, որ Հայաստանում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական գործիքի՝ ընդդեմ ընդդիմադիրների, որ, ըստ բազմաթիվ փորձագետների, այդ թվում՝ միջազգային, բռնաճնշումներն օրեցօր թափ են հավաքում, որ պետական ռեսուրսներն օգտագործվում են ընտրություններին ազդեցություն ունենալու համար: Նորից ծափահարելո՞ւ են՝ անտեսելով այս ամենն ու առաջնային համարելով միայն իրենց աշխարհաքաղաքական շահը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում