Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանը նորից ցնցումների մեջ է ընկել, սպասելի ու հասկանալի է: Մարդն ակնհայտորեն իշխանություն է կորցնում: Նախորդ երկու օրվա փաշինյանական ամբողջ աղմուկին անդրադառնալու իմաստ չենք տեսնում, բայց հատկապես երկու թեմա «ականջ է սղոցում»: Նախ՝ նա արդեն որերորդ անգամ հայտարարում է, որ հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն, չպետք է անցնեն խորհրդարան, թե իբր նշված ուժերը չեն հաղթահարելու անցողիկ շեմը, այս, այն:

Իհարկե, շատերն են նկատել, որ այս ամենն արդեն իսկ պարտված և հեռացող գործչի խոսք է, ընդհանրապես՝ պահվածքն է այդ մասին խոսում: Բա եթե չեն «անցնելու», այս ինչո՞ւ եք ողջ ՔՊ-ով խառնվել իրար, հանգիստ «ֆռֆռացեք», էլի: Բայց սա՝ իր հերթին: Կա նաև առավել կարևոր հանգամանք: Երբ որ նման հայտարարություն կրկնում է վարչապետի պաշտոնն զբաղեցնողը, ապա դա ինքնին կարող է դառնալ ուղիղ ցուցում, անգամ հրաման ԿԸՀ նախագահին: Որն, ի դեպ, փաշինյանական է: Այ, սա արդեն լուրջ մտորումների տեղիք պետք է տա առաջին հերթին նրանց, ովքեր հետևում են այս ընտրությունների ընթացքին ու ովքեր ժողովրդավարություն են դավանում:

Երկրորդը՝ Փաշինյանը ընդդիմադիր լիդերներին ասում է՝ դուք ո՞վ եք, ձեզանից ի՞նչ եք ներկայացնում: Չէ, սա կատակ չէ, երդվում ենք՝ այդպես էլ ասել է: Ու դա ասել է Արցախում ազատամարտի ընթացքը ղեկավարած ու հաղթած պետական գործչին, երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցրած, պետականության հիմքերը ամրապնդած նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին: Ասել է մեր երկրի տնտեսության մեջ մեծ դերակատարում ունեցած, հայկական սպորտը ընկած վիճակից վեր բարձրացրած ու նվաճումներ խրախուսած, մշտապես հայ մարդկանց կողքին եղած Գագիկ Ծառուկյանին: Ասում է գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին, որ, բացի միլիարդատեր լինելուց, բացի հազարավոր մարդկանց զբաղվածությամբ ու աշխատատեղով ապահովելուց, նաև հսկայական բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում ու ՀՀ-ում: Ով ում հանդեպ ինչ ընկալումներ ունենա, խոսքը մարդկանց մասին է, որոնք, բացի կայացած անհատներ լինելուց, երկրի, ժողովրդի համար գործեր ունեն արած, վաստակ ունեն: Հա, իրենց բոլոր թերություններով հանդերձ, թերություն չունեցողը թող առաջինը քար նետի:

Ու ով է խոսում, ով է նման տոնայնությամբ արտահայտվում, ով է նման հարց տալիս: Պատահական չէ, որ հենց սոցցանցերում ամենաշատ հանդիպող ձևակերպումը փոխադարձումն էր, թե «բա դուք ո՞վ եք, ախր, ինչե՞ր ունեք արած»: Մարդիկ նշում են, որ ինչի դիպել են այս իշխանությունները, քայքայման ու կործանման են տարել, զրոյացրել ու մինուսացրել են: Երկիրն ու ժողովրդին պատերազմական աղետի տարած, Արցախն ուրացած ու թշնամուն հանձնած, մոտ 5000 լուսավոր տղաների մահվան մատնած, «Եռաբլուրը» եռապատկած, չարած աշխատանքի համար իրենք իրենց բազմամիլիոն պարգևավճարներ դուրս գրած Փաշինյանն ու ՔՊ-ն են համարձակվո՞ւմ որևէ մեկի հասցեին ինչ-որ բան ասել: Ժողովրդին հարկերով ու տուգանքներով, անդադար թանկացումներով «քերթողնե՞րը»: Իսկ գուցե նախ ինքներդ ձեզ նայե՞ք, հը՞: Կողքից: Առանց արհեստական նարցիսիզմի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում