Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պատեհ-անպատեհ առիթներով անընդհատ թմբկահարում են այն թեզը, համաձայն որի, իբր, ընտրություններից հետո, եթե իրենց քաղաքական ուժը չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա միանշանակորեն պատերազմ է լինելու։ Այդ խոսքերը, բացի անազնիվ լինելուց, նաև ենթատեքստ ունեն, որը նախապես գուժում է Հայաստանի պարտությունը։ Այդ խոսույթը նաև նրա մասին է, որ պատերազմ սկսվելու դեպքում ներկայիս իշխանությունները պայքարելու մտադրություն չունեն, որովհետև իրենք վստահ են, որ Հայաստանը թույլ է, Հայաստանն անպայման կպարտվի, և այդ միտքը նրանք ջանասիրաբար փորձում են փաթաթել հայ ժողովրդի վզին՝ բնական պայքարը որպես անիմաստ կոնֆլիկտի աղբյուր ներկայացնելով։

Փաշինյանը փորձում է համոզել ժողովրդին, որ վերլուծությունների արդյունքում է նա եկել նման համոզման, թե պատերազմ կլինի իրենց չընտրվելու դեպքում, սակայն դա համոզիչ չէ, որովհետև իրենց իշխանության մոտ ութ տարվա ընթացքում այդպիսի ունակություններով ոչ ոք իրենց թիմից առանձնապես աչքի չի ընկել, եթե չխոսենք հակառակի մասին։ Ես ավելի հավանական եմ համարում, որ Ադրբեջանի նախագահն է հանդիպումներից մեկում ՀՀ վարչապետին պատերազմի վախ սրսկել կամ գուցե այդպիսի քաղաքական խաղ առաջարկել։ Թերևս կան նաև այլ տարբերակներ, սակայն բոլորի իմաստն էլ, ի վերջո, այն է, որ իրենց ասած խաղաղության համար ոչ միայն պետք է, որ Նիկոլ Փաշինյանը լինի Հայաստանի վարչապետը, և ժողովուրդը նրան Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխելու մանդատ տա, այլ անհրաժեշտ է նաև, որ Ադրբեջանում Ալիևը լինի նախագահը։ Եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետը լինի, իսկ Ադրբեջանում նախագահը մեկ այլ քաղաքական գործիչ լինի, ապա Ադրբեջանի նոր նախագահը կարող է չեղյալ համարել Հայաստանի հետ կայացրած բանավոր և գրավոր բոլոր պայմանավորվածություններն ու պայմանագրերը և շարունակել սպառնալ պատերազմով, ինչը չի կարելի ասել, երբ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն։ Այդ դեպքում Ադրբեջանը, ով էլ լինի նրա ղեկավարը, պարզապես կդադարի իր անօրինական պահանջները Հայաստանին ներկայացնելուց, քանի որ գիտակցելու է, որ բանակցելու է ո՛չ թե, Ալիևի որակմամբ, «հարբեցող ծաղրածուի» հետ, այլ բանակցելու է արժանապատիվ ու հայրենատեր քաղաքական գործիչների հետ։ Իսկ այն, որ «հաղթանակած» Ադրբեջանի գլխին շատ խիտ ու սև ամպեր են կուտակվում, դա անզեն աչքով էլ տեսանելի է։ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարող են ստեղծել մի իրավիճակ, երբ Ադրբեջանը ստիպված կլինի «վերադարձնել Իսրայելի պարտքը», որը վերցրել էր Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ադրբեջանի «ընդդիմությունը» կարող է ոտքի կանգնել ու թույլ չտալ Ալիևին բացահայտ հակաիրանական քայլեր կատարել, սակայն Իսրայելը, ամենայն հավանականությամբ, հետևողական կլինի իր «պարտքը ստանալու» գործում։

Արդյունքում, հաշվի առնելով, որ տարածաշրջանում դեպքերը հրթիռային արագությամբ են զարգանում, չի բացառվում, որ ինչ-որ մի պահի Ադրբեջանում իշխանափոխությունը անխուսափելի կդառնա մինչև հայաստանյան սպասվող ընտրությունները։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում