Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ

Երևանում մայիսի սկզբին նախատեսվող գագաթնաժողովը արդեն իսկ հայտնվել է ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական քննարկումների կենտրոնում։ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նման բարձր մակարդակի միջոցառումները սովորաբար ունենում են զգալի ազդեցություն հասարակական տրամադրությունների վրա, և այս անգամ ևս բացառություն չէ։ Արտաքին գործընկերների հետ հարաբերությունների շեշտադրումը հաճախ փորձ է դառնում ներքին լեգիտիմության ամրապնդման համար, սակայն այդ մոտեցումն ունի նաև հակառակ կողմը՝ կախվածության խորացման և հավասարակշռության խախտման վտանգը։

Վերջին շրջանում Հայաստանում արձանագրվող զարգացումները, այդ թվում՝ բռնաճնշումների վերաբերյալ հնչող գնահատականները, արդեն մտահոգություն են առաջացնում եվրոպական շրջանակներում։ Ընտրություններին ընդառաջ նման միջավայրը ավելի է խորացնում անվստահությունը և կասկածի տակ դնում գործընթացների թափանցիկությունն ու մրցակցային բնույթը։ Ժողովրդավարության չափանիշներից շեղումները, որքան էլ փորձ արվի ներկայացնել ներքին օրակարգի շրջանակում, անխուսափելիորեն դառնում են արտաքին գնահատման առարկա և ազդում միջազգային գործընկերների վերաբերմունքի վրա։

Այս համատեքստում գագաթնաժողովի անցկացումը ձեռք է բերում բազմաշերտ նշանակություն։ Մի կողմից այն հնարավորություն է ներկայիս իշխանության համար ցուցադրելու արտաքին աջակցություն, մյուս կողմից՝ կարող է ընկալվել որպես միջամտություն ներքաղաքական գործընթացներին։ Քաղաքական դաշտում արդեն հնչում են գնահատականներ, որ նման համընկնումը պատահական չէ և ունի հստակ հաշվարկ։ Քաղաքական գործիչ Արման Աբովյանը «Փաստ»-ի հետ զրույցում նշել է․

«Իհարկե, իզուր չէ որ գագաթնաժողովն անցկացվում է հենց ընտրություններին ընդառաջ։ Սա ըստ էության եվրոպացիների կողմից ուղիղ սատարում է ներկայիս իշխանություններին սպասվելիք ընտրություններին։ Այո, Եվրոպան հետաքրքրված է, որ այս իշխանության կոնֆիգուրացիան մնա, որովհետեւ դա ծայրահեղ ձեռնտու է թե եվրոպացիներին և թե թուրք-ադրբեջանական տանդեմին, քանի որ իրենք միասին ստրատեգիկ գործընկերություն են անում։ Իշխանությունը փորձելու է խաղացնել դա իր օգտին, բայց կստացվի թե ոչ դժվարանում եմ ասել։ Պետք է ապավինենք, մեր ժողովրդի ողջամտությանը և ի վերջո հասկանանք, որ «եվրոկտերը» չեն անցնի»։

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ եվրոպական կողմի ներգրավվածությունը ևս միանշանակ չէ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գործընկերները առավել զգուշավոր են դառնում այն դեպքերում, երբ ներքաղաքական իրավիճակը լարված է և արդյունքները՝ անկանխատեսելի։ Այս պայմաններում ցանկացած քայլ կարող է ունենալ ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հետևանքներ, որոնք առաջին հերթին զգում է հասարակությունը։ Արտաքին քաղաքական ուղղության կտրուկ փոփոխությունները կամ անհավասարակշռությունը հաճախ բերում են երկարաժամկետ խնդիրների, որոնց հաղթահարումը պահանջում է տարիներ։

Ստեղծված իրավիճակում գագաթնաժողովը կարող է դառնալ ինչպես հնարավորություն, այնպես էլ ռիսկ։ Այն կարող է ուժեղացնել որոշակի քաղաքական դիրքեր, սակայն միաժամանակ խորացնել հակասությունները և մեծացնել արտաքին կախվածությունը։ Այս ամենի ֆոնին առավել կարևոր է դառնում ներքին կայունության ապահովումը և այնպիսի քաղաքական գիծը, որը չի հանգեցնի նոր ճգնաժամերի։ Վերջիվերջո ցանկացած արտաքին գործընթացի հետևանքները կրում է հասարակությունը, և հենց այդ հանգամանքը պետք է լինի բոլոր որոշումների առանցքում։